Բաժիններ՝

Թուրքիայի նախագահն Ալբանիա կատարած այցից հետո մեկնել Է Սերբիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ալբանիա այցից հետո մեկնել է  Բելգրադ, որտեղ կայանալու է Թուրքիայի և Սերբիայի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը: 

Նիստը վարելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սերբիայի նախագահ նախագահը Ալեքսանդր Վուչիչը։

Նշվում է, որ հանդիպման շրջանակներում սպասվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում, որոնք ուղղված կլինեն երկկողմ համագործակցության ընդլայնմանը և ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելուն։

Նախատեսվում է նաև կազմակերպել սերբ-թուրքական բիզնես ֆորում:

Ալբանիա կատարած այցի շրջանակներում Էրդողանի և Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի գլխավորությամբ երկու երկրների միջև ստորագրվել էին մի շարք փաստաթղթեր, որոնք ուղղված են կրթության, կապի, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս