Արցախի իշխանությունները մեկուսացված են հայ-ադրբեջանական, մասնավորապես՝ Խաղաղության պայմանագրի նախագածի մշակման շուրջ բանակցություններից։ Այս մասին է վկայում «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
Ադրբեջանը, կարծես, ավարտին է հասցնում Արցախի օկուպացված տարածքներում 2-րդ օդանավակայանը շահագործման հանձնելու գործընթացը։ Ըստ ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկատվության՝ այսօր Կովսականի օդանավակայանում վայրէջք է կատարել «Ադրբեջանական ավիաուղիների» ամենամեծ մարդատար ինքնաթիռը։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը Թվիթերում ողջունել է հայ ռազմագերիների տուն վերադարձը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է 5 հայ ռազմագերիների փոխանցումը։
Թուրքական «Sondakika» լրատվամիջոցը Թուրքիայի նկատմամբ Հայաստանի ու Հունաստանի պահվածքը համեմատող հոդված է հրապարակել։
Պեկինում կայացավ Շանհայի համագործակցության կազմակերպության կողմից կազմակերպված բժշկական և դեղագործական համագործակցության զարգացմանն ուղղված համաժողովը:
Նախարարները կքննարկեն Ուկրաինայի աջակցության հարցը, եւ մենք պետք է շատ հպարտանանք այն բանով, որ Եվրահանձնաժողովն այս շաբաթ առաջարկել է 5 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն հատկացնել Ուկրաինային
Բելգիայի Թագավորություն և Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում սեպտեբերի 7-8-ին Պաշտպանը հանդիպումներ է ունեցել քաղաքական գործիչների, փորձագետների ու իրավապաշտպանների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
Սեպտեմբերի 8-ի երեկոյան ԿԺԴՀ-ի մայրաքաղաքում տեղի են ունեցել ընդգրկուն տոնական միջոցառումներ ժողովրդական հանրապետության հիմնադրման 74-րդ տարեդարձի առթիվ:
Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության տակ:
Նա այդ քայլը համարել է կարեւոր հումանիտար ժեստ եւ հայտարարել է, որ հիանալի է, որ փոխանցումը անցել է առանց միջնորդների
Կողմերը կարևորել են տարածաշրջանային երկարատև խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերը։
Կիեւին կհանձնի ռազմամթերք HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգերի համար:
Չեխիա են ժամանել կորոնավիրուսի նոր շտամերով վարակվելուց պաշտպանող պատվաստանյութերը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Առողջապահության ազգային նախարարության մամուլի քարտուղար Օնդրեյ Յակոբը։
Վերջին կես տարում Ռուսաստանից ԱՊՀ երկրներ զբոսաշրջության հոսքը՝ կախված ուղղությունից 10 – 30 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ:
Այն բանից հետո, երբ մի շարք երկրներ խիստ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի և նրա քաղաքացիների նկատմամբ, շարքային քաղաքացիները որոշեցին լքել Ռուսաստանը և իրենց բիզնեսը տանել արտերկիր. մեծ թվով ռուսներ փոխադրվեցին Վրաստան:
Արքայազն Չարլզը, որը Եղիսաբեթ II-ի մահվանից հետո դարձել է Մեծ Բրիտանիայի թագավոր՝ կգահակալի Չարլզ III անունով։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը։
Ընդդիմությունը պետք է մտնի ժողովրդի մեջ, մարդկանց համոզի, նրան լսեն: Երկրորդ՝ հասարակությունը մեզնից սպասում էր միասնական թեկնածու և միասնական ծրագիր: Ֆրանսիայի հրապարակում կար այդ պահանջը, որ մարդիկ հասկանան՝ ո՞վ է իրենց կառավարության ապագա լիդերը, ո՞վ է վարչապետի թեկնածուն: Մինչև մենք հասարակությանը չասենք՝ Նիկոլին հանում ենք՝ ո՞վ է գալիս, ի՞նչ պետք է արվի, մարդիկ մեր կողքին չեն կանգնելու:
Թունիսի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով մահացել է 8 միգրանտ, 15-ը անհետ կորել է, նրանք փորձել են Միջերկրական ծովով դեպի Իտալիա անցնել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։ Նա 97 տարեկան էր։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, ում համար սխալ էին Արցախյան առաջին ազատամարտն ու մեր հաղթանակը, հերթական հարցազրույցն է տվել ու այս անգամ էլ ասել, թե Արցախի ճանաչման շանս չկար ու չի էլ եղել, ուստի պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել։
Ճանապարհի բացումը Սյունիքի մարզի և Հայաստանի համար ոչ մի սպառնալիք չի ստեղծում, ընդհակառակը՝ ճանապարհի բացումը կբերի անվտանգության և կայունության լրացուցիչ երաշխիքների։
Նավթի պաշարների թեմայով դեռևս մարտին Ստամբուլում հրավիրված գագաթնաժողովի ժամանակ Թուրքիան ու Ադրբեջանը համագործակցության համաձայնագիր էին ստորագրել։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այցելել է Բաքու։
Ռուսաստանի նախկին գործակալները, որոնք հավաքագրվել են FSB-ում (Անվտանգության դաշնային ծառայություն) և աշխատել այդ ծառայության համար, CNN-ին տված հարցազրույցում ասել են, որ ռուսական հատուկ ծառայությունն իրենց որոշակի ժամկետով հատուկ առաքելությամբ ուղարկել է Վրաստան։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Սուրեն Սարգսյանն ընդգծեց, որ ներկայումս խոսքը ոչ թե իշխանությունների նկատմամբ դրական վերաբերմունքի մասին է, այլ այն մասին, որ ՀՀ իշխանության տարած քաղաքական գիծն ԱՄՆ շահերից է բխում.
Ադրբեջանական տելեգրամ-ալիքները հայտնում են, որ Ադրբեջանը ևս 5 գերի կհանձնի հայկական կողմին:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 8-ին տեսակապի ռեժիմով բանակցություններ կվարի «յոթնյակի», ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ղեկավարների հետ Ուկրաինայի հետագա աջակցության հարցով:
«Եթե կործանվեց Արցախը, կործանվելու է ամեն ինչ: Թող որևէ մեկը պատրանքներով չտառապի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչ Արսեն Թորոսյանի պնդմանը, թե Արցախի անկախության գաղափարն ինքնախաբեություն է եղել:
Դեռ չէր հանդարտվել ռուսական էստրադայի Պրիմադոննա Ալլա Պուգաչովայի ու ռուս քաղաքական մեկնաբան, կրեմլամերձ հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի միջև ծագած կոնֆլիկտը, հայտնի լրագրողը հանդիսատեսի առջև հայտնվեց հայտնի խեղված դեմքով։