
Լիտվայում Վրաստանի դեսպանը նույնպես հրաժարական է տվել

Լիտվայում Վրաստանի դեսպան Սալոմե Շապակիձեն դարձել է հրաժարական տված հերթական դիվանագետը։
«Ես հրաժարական եմ տալիս Լիտվայում Վրաստանի դեսպանի պաշտոնից։ Ինձ համար պատիվ ու առավելություն էր ավելի քան տասը տարի ծառայել իմ երկրի՝ Վրաստանի ազգային շահերին և խոնարհաբար նպաստել նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, որոնք համընթաց են քայլում ԵՄ-ի և եվրատլանտյան ձգտումների հետ: Վրաստանը Եվրոպա է»,- գրել է Շապակիձեն X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հայտնել էին նաև Վրաստանի փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիայի, ինչպես նաև ԱՄՆ-ում, Բուլղարիայում և Նիդեռլանդներում Վրաստանի դեսպանների հրաժարականի մասին։