Երախտագիտությունս եմ հայտնում Հայաստան-Եվրամիություն գործընկերությունն ավելի ուժեղացնելու հանձնառության համար. Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ լիազորությունների ավարտի հետ կապված:

«Թանկագին Ժոզեպ Բորել, քանի որ դուք ավարտում եք ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի պաշտոնում լիազորությունները, երախտագիտությունս եմ հայտնում մեր ընդհանուր արժեքներին նվիրվածության և Հայաստան-Եվրամիություն գործընկերությունն ավելի ուժեղացնելու հանձնառության համար:

Դժվար ժամանակներ էին՝ առհելի մարտահրավերներով, աննախադեպ ջանքեր պահանջող:

Մենք նոր հանգրվանների հասանք Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու հարցում, և անհամբերությամբ սպասում եմ՝ շարունակելու այդ ճանապարհը Կայա Կալասի հետ»,- գրել է Միրզոյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031