Ցուցարարները կրկին հավաքվել են Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ
Թբիլիսիում ցուցարարները հավաքվում են Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, հայտնում է Interpressnews-ը։
Նրանք Ճավճավաձեի պողոտայից երթով շարժվեցին դեպի խորհրդարան, որտեղ հանրահավաք կանցկացնեն։
Հանրահավաքի մասնակիցները թակում են խորհրդարանի մոտ տեղադրված ցանկապատն ու իրենց բողոքն արտահայտում սուլոցներով ու գոռոցներով։
Հանրահավաքի մասնակիցների ձեռքին Վրաստանի և Եվրամիության դրոշներ են, ինչպես նաև պաստառներ։ Բողոքի ակցիայի պատճառով ավտոմեքենաների երթևեկությունն արգելափակվել է։ Տարածքում մոբիլիզացվել է ոստիկանությունը։