
Իրանը իրավական և միջազգային միջոցներ կձեռնարկի Հալեպում իր հյուպատոսության վրա ահաբեկիչների հարձակման առիթով

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը լուրջ իրավական և միջազգային միջոցներ կձեռնարկի՝ Հալեպում Իրանի հյուպատոսության վրա զինված ահաբեկիչների հարձակման առիթով, գրում է Mehr-ը։
Շաբաթ երեկոյան արված հայտարարության մեջ Բաղային խստորեն դատապարտել է զինված ահաբեկիչների հարձակումը Հալեպում Իրանի հյուպատոսության վրա:
Նա ընդգծել է, որ անհատների, խմբերի կամ կառավարությունների կողմից դիվանագիտական տարածքի ցանկացած խախտում անընդունելի է 1963 թվականի հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն:
ԱԳՆ խոսնակը նշել է, որ Իրանը իրավական և միջազգային ուղիներով լրջորեն կզբաղվի այս խնդրով։
Նա նաև հաստատել է, որ Իրանի գլխավոր հյուպատոսը և Հալեպում Իրանի հյուպատոսության բոլոր աշխատակիցները ապահով և անվնաս են։