
Ասադը հայտարարել է, որ ահաբեկիչների հետ կխոսեն նրանց միակ հասկանալի՝ ուժի լեզվով

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վստահություն է հայտնել, որ իր երկիրը կհաղթի ահաբեկչությանը` անկախ նրանից, թե ով է դրա աջակիցը կամ հովանավորը: Սիրիայի առաջնորդի գրասենյակի հաղորդմամբ՝ նման հայտարարություն նա արել է Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Բադրա Գումբայի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
«Նախագահ Ասադն ընդգծել է, որ ահաբեկչությունը չի հասկանում ոչ մի լեզու, բացի ուժի լեզվից»,- ասված է գրասենյակի հայտարարության մեջ:
Նոյեմբերի 30-ին սիրիական բանակը հայտնել է, որ ստիպված է եղել վերախմբավորել իր ուժերը Հալեպում ահաբեկիչների հարձակումը հետ մղելիս՝ խաղաղ բնակիչների և զինծառայողների կյանքը պահպանելու համար և պատրաստվում է հակագրոհի: