ԱՄՆ-ի ՏՏ ընկերություններում սպառնում են զանգվածային կրճատումներ:
Անդրադարձ է եղել անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի, նշվել, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգությունն ապահովող կարևոր գործոններից է։
«Երևանի հաշվարկներն Անկարայի վերաբերյալ, մեղմ ասած, միամիտ են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին:
Իրանը պլանավորում է Ռուսաստանի հետ ապրանքափոխանակային առեւտուրն օգտագործել մետալուրգիական արդյունաբերության համար հումքի մատակարարումն ապահովելու նպատակով: Այդ մասին Press TV-ին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Ռըզա Ֆաթեմին:
Մայիսի 28-ին ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ այդ օրը ժամը 10:40-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:
Այս տարի լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Թեև մեր երկու երկրների հարաբերություններն ընդամենը 30 տարվա վաղեմություն ունեն, սակայն քաջ հայտնի է, որ հայ և հնդիկ ժողովուրդներն ունեն սերտ փոխգործակցության դարավոր հարուստ պատմություն, որը վերածվել է փոխադարձ համակրանքի և բարեկամական հարաբերությունների։
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մայիսի 29-ին հաղորդել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Ռուսաստանի վրա Եվրոպայի հետագա պատժամիջոցային ճնշումը։
Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները մայիսի 30-ին ԵՄ-ի գագաթնաժողովից առաջ քննարկում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի համաձայնեցումը: Այդ մասին ասվում է ԵՄ-ի խորհրդում ներկայում նախագահող Ֆրանսիայի պատվիրակության հաղորդագրության մեջ:
Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հայտարարություններով արդեն մի քանի անգամ ասել են, որ չպետք է թույլ տան, որպեսզի «հայկական սփյուռքը վնասի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»։
Լեհաստանում եւ Բալթիկայի երեք երկրներում սկսվում է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության հրթիռային միացյալ զորքերի Ramstein Legacy 2022 (RALY 22) զորավարժությունների առաջին փուլը: Այդ մասին տեղեկացրել է Լեհաստանի զինված ուժերի Գլխավոր հրամանատարությունը:
Նեպալում ինքնաթիռի կործանման վայրում երկուշաբթի օրը գտել են 14 ուղեւորների մարմինները. դրանք դատաբժշկական փորձաքննության կուղարկեն երկրի մայրաքաղաք Կատմանդու:
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայում իր նախկին դեսպան Թալաթ Ալիևի նկատմամբ, որը մեղադրվում է խոշոր չափերով պետական միջոցներ յուրացնելու մեջ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, ինչպես նաև մի խումբ այլ բարձրաստիճան զինվորականներ մայիսի 29-ին այցելել են Ադրբեջան։
Բաքու մեկնած Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ինչպես նաև ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարները հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Բորժոմի» հանքային ջրի շշալցման գործարանների աշխատողները մայիսի 31-ի առավոտյան ժամը 6-ից անժամկետ եւ ընդգրկուն գործադուլ են սկսում: Այդ մասին Sputnik Վրաստանին պատմել են Արհմիությունների մամուլի ծառայությունում:
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները հունիսի վերջին Մադրիդում կայանալիք հանդիպմանը կվերանայեն դաշինքի դիրքորոշումը Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մայիսի 30-ին իսպանական ABC թերթում հրապարակված հարցազրույցում։
«Երկնագույն հոսք» սեւծովյան խողովակաշարով Ռուսաստանից Թուրքիա գազամատակարարումները վերսկսվել են պլանային սպասարկումն ավարտելուց հետո:
Իրանի հարավ – արեւմուտքի Աբադան քաղաքում (Խուզիստանի նահանգ) շենքը փլվելու զոհերի թիվը հասել է 31-ի: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը։
Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) խաղաղության եւ կայունության պաշտպանությունը տարածաշրջանի բոլոր երկրների ընդհանուր ձգտումն է եւ ընդհանուր պատասխանատվությունը: Մայիսի 30-ին այդ մասին հայտարարել էՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը՝ Չինաստանի եւ Խաղաղ օվկիանոսի կղզի պետությունների արտաքին գործերի նախարարների 2-րդ հանդիպման մասնակիցներին հղած գրավոր ուղերձում, հանդիպում, որը տեղի էւնենում Ֆիջիում:
Ամերիկացիների կեսից ավելին՝ 54 տոկոսը, հավանություն է տալիս զենքի մասին օրենսդրության խստացմանը: Այդ մասին վկայում է հարցումը, որն անցկացվել է CBS News-ի եւ YouGov-ի կողմից:
Վրաստանում գործազրկության մակարդակը 2022 թվականի առաջին եռամսյակում կազմել է 19,4 տոկոս, ինչը 0,4 տոկոսային կետով ավելի է 2021 թվականի չորրորդ եռամսյակի ցուցանիշից: Այդ մասին ասվում է երկրի «Սաքստատ» Վիճակագրության ազգային ծառայության հաղորդագրության մեջ:
Չնայած կորոնավիրուսի համաճարակին` Թուրքիան անցյալ տարի ընդունել է 4.7 միլիոն ռուս զբոսաշրջիկ, այս մասին գրում է թուրքական «Haber7» լրատվամիջոցը՝ պնդելով, թե ռուս զբոսաշրջիկներն անհամբերությամբ սպասում են տուրիստական շրջանի բացմանը։
Չինաստանի իշխանությունները 7.22 մլն յուանով (մոտ 1 մլն ԱՄՆ դոլար) տուգանել են դերասանուհի Ցզին Տյանին անօրինական գովազդ անելու համար:
Այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որին կհաջորդի հանդիպումն ընդլայնված կազմով:
Վերջին անգամ ինքնաթիռը տեսել են Դհաուլագիրի լեռան ուղղությամբ։
Այ այս հարցի պատասխանն է կարեւոր, այստեղ է իրավիճակը հասկանալու բանալին գտնվում:
Ճապոնիայի կառավարությունը, սեփական արտադրության պաշտպանական տեխնիկայի արտահանման սահմանափակումները թուլացնելու շրջանակում, նախատեսում է թույլատրել կործանիչների, հրթիռների և այլ սպառազինության մատակարարումն արտասահման։
Բաղդադի կենտրոնում անհայտ պատճառով պայթյունից շենք է փլուզվել, փրկարարները փորձում են մարդկանց փրկել փլատակների տակից, կիրակի օրը հաղորդել է իրաքյան «Աս-Սումարիա» հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Իրաքի քաղաքացիական պաշտպանության վարչությանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իսպանիայի կառավարությունը ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում կարող է ավելացնել իր զորախումբը Եվրոպայի արևելքում և ծրագրում է Լատվիայում տեղակայել NASAMS զենիթային հրթիռային համակարգեր: