
Շանս չկա, որ BRICS-ը կփոխարինի ԱՄՆ դոլարին միջազգային առևտրում․ Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը․
«Գաղափարը, որ BRICS-ի երկրները փորձում են հեռանալ դոլարից, մինչ մենք կանգնած նայում ենք, այլևս անընդունելի է:
Մենք պարտավորություն ենք պահանջում այս երկրներից, որ նրանք չեն ստեղծի նոր BRICS արժույթ, հետ չեն բերի մեկ այլ արժույթ, որը կփոխարինի հզոր ԱՄՆ դոլարին։
Հակառակ դեպքում նրանք կկանգնեն 100%-անոց մաքսատուրքերի առաջ և կարող են մոռանալ ԱՄՆ-ի մեծ տնտեսություն մուտք գործելու մասին: Շանս չկա, որ BRICS-ը կփոխարինի ԱՄՆ դոլարին միջազգային առևտրում, և ցանկացած երկիր, որը կփորձի դա անել, կարող է հրաժեշտ տալ Ամերիկային»: