Դուք գիտեք, որ մի քանի օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար ճեպազրույցում ես առաջարկեցի շտապ պահպանության գոտի սահմանել կայանի շուրջը:
Օգոստոսի վերջին Հնդկաստան կատարած այցից հետո Ադեյեմոն հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Հնդկաստանին առաջարկել է միանալ ռուսական նավթի գների սահմանափակման ջանքերին, նշելով, որ Դելին «մեծ հետաքրքրություն է դրսեւորել» առաջարկի նկատմամբ:
Սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 926 զանգ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Արդեն տրված այցագրերը շարունակում են գործել, բայց եթե անդամ երկրները կասկածներ ունեն նրանցից յուրաքանչյուրի անվտանգության սպառնալիքի առնչությամբ, ապա Եվրահանձնաժողովը հաձնարարում է չեղարկել շենգենը,
Եվրամիությունը պետք է բազմազանացնի առեւտուրը՝ հումքի կարեւորագույն տեսակների ոլորտում՝ Ռուսաստանից կախվածության նվազեցման համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդենին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վլադիվոստոկում անցկացվող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հաճոյախոսությունները, ընդգծված և չափից դուրս դրական վերաբերմունքն ուշադրության արժանացավ ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում:
Միջերկրական և Էգեյան ծովերում լայնածավալ զորավարժությունները, որոնք կոչվում են Dynamic Mariner – Mavi Balina – Nusret – 2022, մեկնարկել են սեպտեմբերի 11-ին և կտևեն մինչև սեպտեմբերի 22-ը:
Արքայազն Ուիլյամը տիկնոջ՝ Քեյթ Միդլթոնի հետ միլիարդատերեր են դարձել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվանից հետո եւ նոր տիտղոսներ ստացել:
Թուրք նախարարը սպառնացել է, որ Թուրքիայի զայրույթը սարսափելի կլինի:
Համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին։ Այս մասին գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի լրատվության բաժինը։
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո, անկյունաքարային ինչ հարցերի շուրջ է եղել անհամաձայնությունը, որի մասին խոսել էր նաև մեկ այլ իշխանական պատգամավոր՝ Արման Եղոյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի գրառման մեջ որևէ նորություն չկա, քանի որ Ադրբեջանը մշտապես ունեցել է նման գործելաոճ, և դրանք մշտապես փորձել են օգտագործել բանակցությունների ընթացքում։
Վերջիններիս կողմից բոլոր մեղադրանքներն ու պիտակավորումները մեր երկրի բնակչության հանդեպ ոչ միայն անարդյունավետ են, այլև սխալ ու դատապարտելի ազգային խնդիրների լուծման առումով»։
ՄԻՊ աշխատակազմի կողմից կրակահերթերի վերաբերյալ քաղաքացիական բնակչության շրջանում վնասների վերաբերյալ փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են։
Մեր ռազմավարական դաշնակցի մոտ իշխանությունների հանդեպ վստահություն չկա. Արամ Սարգսյան
ԱՄՆ Պետդեպարտամենտը 2 միլիոն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար։
Ակնհայտ է, որ այս երկու գործընթացները կարող են տեսականորեն համընթաց լինել, եթե հնարավոր լինի տեղավորել թուրք-ադրբեջանական ծրագրերը՝ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու գաղափարի մեջ: Ուստի, եթե Երևանը, որպես իր կողմից ձևակերպված գերնպատակ՝ ձգտում է այդպիսի խաղաղության, պարտավոր է չխոչընդոտել թուրքական ծրագրերին, և ըստ էության, նպաստելով դրանց իրականացմանը՝ սպասարկի թուրք-ադրբեջանական շահերը, ինչի ականատեսն էլ պատահական չէ, որ դառնում ենք այս օրերին:
Թշնամին գիշերը կրակել է Արցախի Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ, զոհ-վիրավոր չունենք
Դա նշանակում է, որ երկար մնացած ծովայիններն անհապաղ կվերադառնան իրենց երկրներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում. ԱՀ ՊԲ
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ
Նախագահը եւ առաջին տիկինը կմեկնեն Մեծ Բրիտանիա Նորին Մեծություն Եղիսաբեթ Բ թագուհու պետական հուղարկավորությանը
2022 թվականի հունվարից մինչև օգոստոս ամիսը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում օդային ճանապարհով փոխադրված բեռների ծավալը կազմել է 11 միլիոն 788 հազար 873 տոննա, ինչը 2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից և 27 տոկոսով պակաս 2019 թվականի ցուցանիշից։
Սեպտեմբերի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հանդես է եկել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ միջուկային և ֆիզիկական անվտանգության բուֆերային գոտու հրատապ ստեղծման օգտին։ Այս մասին ասվում է գործակալության կայքում հրապարակված հայտարարությունում։
Քովիդով հիվանդացած 2 185 մարդ հոսպիտալացվել է՝ մեկ օր առաջվա 3 977-ի դիմաց (45,1 տոկոս նվազում): Հոսպիտալացումների թիվն ավելացել է 13 տարածաշրջաններում և նվազել 70-ում, ևս երկուսում իրավիճակը չի փոխվել:
«Անկախ հասարակական մոնիթորինգ» (ԱՀՄ) ասոցիացիայի փորձագիտական կենտրոնը ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) մոնիթորինգային խմբի հետ համատեղ 24 հազար հաղորդագրություններից միայն վեցի դեպքում է խախտում հայտնաբերել, հայտարարել է ՄԻԽ անդամ Ալեքսանդր Բրոդը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանից նավթի և նավթամթերքի վերաարտահանումը ռեկորդային է դարձել։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչը Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման բանալին է։
Ֆլորիդայի նահանգի ամենաբյուջետային տան արժեքը 2022 թվականի սեպտեմբերին գնահատվել է 364,8 հազար դոլար։ Այս մասին Lente.ru-ին հայտնել են Florida.Realestate-ի վերլուծաբանները: