Մահմեդական երկրները պետք է թույլ չտան ԱՄՆ-ին և Իսրայելին օգտվել Սիրիայի ճգնաժամից․ Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կոչ է արել մահմեդական երկրներին միջոցներ ձեռնարկել սիրիական ճգնաժամի առիթով և «թույլ չտալ ԱՄՆ-ին և Իսրայելին օգտվել իրավիճակից», գրում է Mehr-ը։

Փեզեշկիանն այս թեմայով հանդես է եկել կիրակի օրը Իրանի խորհրդարանի լիագումար նիստում՝ մեկնաբանելով Սիրիայում վերջին իրադարձությունները և երկրի զինված ուժերի և օտարերկրյա աջակցություն ունեցող ահաբեկիչների միջև շարունակվող բախումները Հալեպի հյուսիսարևմտյան արվարձաններում և Իդլիբում:

«Մենք հուսով ենք, որ մահմեդական երկրները կմիջամտեն և թույլ չեն տա Ամերիկային և Իսրայելին օգտագործել այս իսլամական երկրի ներքին հակամարտությունը»,- ասել է Իրանի նախագահը։

«Շեշտելով, որ սիրիական հողի վրա թաքֆիրական ահաբեկիչների ագրեսիային աջակցում են ԱՄՆ-ն և եվրոպական երկրները՝ Փեզեշկիանն ասել է. «Այդ գործողություններն իրականացվում են ամերիկյան և եվրոպական զենքի կիրառմամբ»,- գրում է Mehr-ը։

Տեսանյութեր

Լրահոս