
Հալեպում հայ է զոհվել

Հալեպում դիպուկահարի կրակոցից հայ է զոհվել, հայտնում է տեղի «Գանձասար» պարբերականը:
Երվանդ Արսլանյանը (ծնված 1958-ին) երեկ Հալեպից դուրս գալուց հետո Սելեմիեի ճանապարհին դիպուկահարի կրակոցից վիրավորում էր ստացել և տեղափոխվել էր Համայի հիվանդանոց։ Այսօր կեսօրին նա մահացել է:
Հիշեցնենք, որ երեկ սիրիական բանակը հայտարարել էր Հալեպից «զորքերի ժամանակավոր դուրսբերման» մասին՝ «ահաբեկիչների դեմ հակահարձակում նախապատրաստելու համար»:
Ռազմական կառույցը նշել էր, որ դուրսբերումը վերախմբավորման մաս է կազմում նախքան համալրման ժամանակումը՝ հակահարձակումն սկսելու համար:
Զինված ուժերը հավելել են, որ Հալեպում և Իդլիբում ապստամբների հետ ծանր մարտերի ընթացքում տասնյակ զինվորներ են զոհվել կամ վիրավորվել։