Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով Էգեյան և Միջերկրական ծովերում Հունաստանի և Թուրքիայի միջև առկա լարվածության վերաբերյալ հարցին, հերթական անգամ սպառնացել է Հունաստանին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի զինված ուժերի փաստացի օկուպացման տակ գտնվող Սիրիայի Աֆրին նահանգում Անկարայի աջակցությունը վայելող զինյալները զբաղված են պատմական հուշարձանների գողությամբ, որոնք հետագայում վաճառում են սև շուկայում:
Նեղ կազմով հանդիպումը կայացել է Թուրքիայի ղեկավարի պաշտոնական դիմավորման արարողությունից անմիջապես հետո։
Եթովպիայի դաշնային իշխանությունները եւ Թիգրայի ապստամբների ղեկավարությունն օգոստոսի 24-ին փոխանակել են մեղադրանքներ անցած գարնանից իրենց միջեւ գոյություն ունեցող հումանիտար զինադադարի եւ կրակի դադարեցման խախտման մեջ
Պահպանողական կուսակցության առաջնորդ Լիզ Թրասն ստանձնեց Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը: Այդ մասին է վկայում Եղիսաբեթ Բ թագուհու հետ 47-ամյա քաղաքական գործչի ունկնդրության լուսանկարը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին Շոտլանդիայի Բալմորալ դղյակում: Լուսանկարը տարածել է Բուկինգհեմի պալատը:
Բավրայի մաքսակետը փակ կլինի սեպտեմբերի 9-ին, ժամը 11:00-ից մինչև 23:00-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բալկանյան երկրներ կատարելիք այցից առաջ ելույթ է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային խնդիրներին:
Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանությունը ձեռնամուխ է եղել Կիեւ Լիզ Թրասի այցի նախապատրաստմանը, որը կփոխարինի Բորիս Ջոնսոնին երկրի վարչապետի պաշտոնում:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանն արձագանքել է Վրաստանի ամենաազդեցիկ համարվող ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Նիկա Մելիայի հայտարարությանը:
2022թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ,
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է, որ սեպտեմբերի 4-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը քննարկել է Leopard 2 տանկերի մատակարարումների հարցը:
Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի ստորաբաժանումները համատեղ մարտավարական թռիչքային վարժանքներ են անցկացնում Ադրբեջանում։ Մեկնարկի արարողությանը ներկա են գտնվել Գյանջայի քաղաքապետը, ադրբեջանական և թուրքական բանակների բարձրաստիճան սպաներ։
Ուկրաինան ուժեղացնում է մի շարք մարզերի սահմանների պաշտպանությունը, որոնք հարեւան են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ: Այս մասին այսօր հայտնել է Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն:
Ներկայումս ցանկում հիշատակված են Իրանը, ԿԺԴՀ-ն, Կուբան եւ Սիրիան,
Տարածաշրջանում «խաղաղության ձգտող» Ադրբեջանը շարունակում է մեծ քանակությամբ նոր զենք գնել Թուրքիայից և Իսրայելից։
«Թուրքիայի առանցքային դերը տարածաշրջանային համագործակցությունը և կայունությունն ամրապնդելու հարցում» անվանումով այդ գիրքը երկլեզու է՝ թուրքերեն և ռուսերեն, կազմված է 5 գլխից, որոնցում ներկայացված է Թուրքիայի «նախաձեռնողական և մարդասիրական դիվանագիտությունը»:
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոններում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ առաջիկա պատասխանատու առաքելության մեջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արեւելյան տնտեսական ֆորումին մասնակցության շուրջ վաղուց էր պայմանավորվածություն ձերք բերվել։ Այս մասին ԱՏՖ-ի շրջանակներում ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Սեպտեմբերի 5-ին Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը։ Մևլութ Չավուշօղլուն և Քեթրին Կոլոննան համատեղ մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում Չավուշօլուն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը օգոստոսի վերջին մեկնել է Լոս Անջելեսից՝ դառնալու իր երկրի նոր դեսպանը Գերմանիայում։ Աղաևն իր հետևում խաբեության հետք է թողել։ Հուսով եմ՝ Գերմանիայի կառավարությունը ուշադիր կհետևի այս կասկածելի ադրբեջանցի «դիվանագետին»:
Սեպտեմբերի 11-ի ընտրություններին ընդառաջ Շվեդիայի քաղաքական օրակարգում է հայտնվել Թուրքիան։ Ընդդիմությունը շարունակում է բացասաբար արձագանքել վերջերս Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը։
Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում է Քաբուլում գրոհը ՌԴ-ի դեսպանատան անմիջական մերձակայքում
Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացվել է քովիդով 1 830 հիվանդացած (նախորդ օրը՝ 2 239, նվազումը՝ 18,3 տոկոս):
Երաշտից գլոբալ վնասը մոլորակի շատ երկրներում հունվար – հունիսին կազմել է առնվազն 13,2 միլիարդ դոլար:
Օգոստոսին աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 25 միլիոնով, ինչը մոտավորապես 5 միլիոնով պակաս է հուլիսի ցուցանիշից:
Նախարարներ Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Հայաստան նախատեսված պետական այցի ու Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կազմակերպման ընթացքը։
Վրաստանի կառավարությունը պատրաստվում է վիզային ռեժիմի հետ կապված նոր կարգավորումներ մտցնել։ Արտաքին գործերի նախարարությունը խոսում է նոր օրենսդրական նախաձեռնության մասին, որը կառավարությունն արդեն ուղարկել է խորհրդարան։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Առողջ ընդդիմադիր շարժումների հիմնական դերակատարը եղել է Հանրապետականը, սակայն փաստ է, որ այդ թվում՝ և մեր պայքարը բավարար չի եղել վերջնարդյունքի հասնելու համար։ Կարծում եմ՝ պայքարի որակը բավարար չէր հանրության հետ լավ չաշխատելու, լավ չբացատրելու պատճառով
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ԵՄ այս որոշումից զարմանալ պետք չէ, քանի որ ԵՄ-ն հետսովետական տարածքում մոբիլիզացրել է իր ողջ ռեսուրսը Ռուսաստանի դեմ: Ռուսաստանի դեմ, ըստ նրա, ակտիվ գործիքներից մեկը, որն այս փուլում կարող է օգտագործվել, դա նույն այդ տարածքում ձևավորված Արևելյան գործընկերության գոտին է և այդ ծրագիրը ներառող երկրները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք ԵՄ անդամակցության հայտ չեն ներկայացրել, սակայն այդ ծրագրում են: