Պուտինը նոր պահանջ է մտցրել վարորդների համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է «Ավտոմոբիլային տրանսպորտի և քաղաքային վերգետնյա էլեկտրական տրանսպորտի կանոնադրության» 31-րդ հոդվածում փոփոխությունների մասին օրենքը։ Փոփոխությունները որոշում են տրանսպորտային միջոցների քաշի և ծավալի հսկողության անցնելը, հաղորդում է «Московский комсомолец»-ը:
Թարմացված օրենքը վարորդներին պարտավորեցնում է մեքենայի քաշի և չափերի հսկողությւոն անցնել, եթե դա պահանջում է ստուգումն իրականացնող պաշտոնյան: Իր հերթին, ավտոմոբիլային տրանսպորտի ստուգումները պետք է իրականացվեն դաշնային պետական վերահսկողության շրջանակներում։
Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում։ Այն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։