Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության փոխնախարար Մեհդի Ֆարահին հայտնել է, որ անցյալ տարի Իրանից ռազմական տեխնիկայի արտահանման ծավալը կազմել է մեկ միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է «ԻՌՆԱ» գործակալությունը:
«Այդ քայլը կործանարար է լինելու. մենք կմնանք միայնակ։ Ուկրաինան փորձեց դառնալ ՆԱՏՕ-ական երկիր, և տեսեք, թե ինչ վիճակում է… Հարգելի՛ ժողովուրդ, ՔՊ-ական, նիկոլական կուսակցությունը պատերազմի և մահվան կուսակցություն է։ «Պատերազմ ու մահ՝ հայ ժողովրդին». Այդ կուսակցության ճակատին դա է գրված, այն, ինչ բերել են հայ ժողովրդին այս 5 տարիների ընթացքում»,- ասաց Մինասյանը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ամեն ինչ անում է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդներին հասանելիություն ստանալու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԿԽՄԿ նախագահ Միրիանա Սպոլյարիչի հայտարարությունը։
Այդ 8 գյուղերից մեկի՝ Տիգրանաշենի բնակիչ Շահեն Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում բացառեց իր բնակավայրն Ադրբեջանին հանձնելու որևէ սցենար: Ասաց, որ Տիգրանաշենը ո՛չ եղել է, ո՛չ էլ լինելու է ադրբեջանական տարածք:
Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել ԵՄ բոլոր երկրներին ավելացնել ռազմական մատակարարումներն Ուկրաինային: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
Մի քանի օր առաջ 44-օրյա պատերազմը դադարեցնելու 3-րդ տարին էր՝ կապիտուլյացիոն եռակողմ հայտարարությամբ, թեպետ այն զուտ զինադադարի համար էր: Եվ այս համատեքստում որոշ գործիչներ նորից հիշեցին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի առաջին օրը, այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում չի եղել, և, որ օտար երկրում մասնակցել է բանակին զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) ծննդյան տարեդարձի արարողությանը:
Հունաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը` «Սիրիզա-Առաջադեմ դաշինք»-ը, դատապարտում է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը, ինչպես նաև ԼՂ բնակիչներին իրենց բնօրրանից տեղահանումը:
Եվրամիությունը ցանկանում է, որ այսուհետ Գազայի հատվածը կառավարվի Պաղեստինի օրինական վարչակազմի կողմից, այլ ոչ թե ՀԱՄԱՍ-ի:
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ 110 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային լրացուցիչ մարդասիրական օգնության համար՝ կապված ձմռան մոտենալու հետ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ԵՀ-ի կոմյունիկեն:
Ահազանգել եմ Հայաստանում թափ առնող քաղաքական հալածանքների մասին: Անդրադարձել եմ ընդդիմության նկատմամբ շարունակական բռնաճնշումներին, օրեցօր աճող քաղաքական բանտարկյալների՝ մասնավորապես ՀՀԿ փոխնախագահ Armen Ashotyanի դեպքին։
Գողոնի արժեքը կազմում է 18 հազար դոլար: Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունը փնտրում է հանցագործներին։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն է։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը պնդում է, որ պատրաստ է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող 100 պատանդների, որոնց ցուցակը տրամադրել է Իսրայելը՝ հրադադարի պայմանով, որ անհրաժեշտ է նրանցից 50-ի գտնվելու վայրը ճշտելու համար։
Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում մասնակցում եմ Ադրբեջանի՝ համընդհանուր պարբերական դիտարկման (զեկույցի) քննարկմանը, որտեղ ներկայացվում են վերջին չորս տարվա ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հարցում Ադրբեջանի կողմից կատարված և չկատարված աշխատանքները:
Հոկտեմբերի 7-ից հակամարտության էսկալացիան սկսվելուց հետո Գազայի հատվածում զոհվել է առնվազն 11,5 հազար մարդ, ավելի քան 29 հազարը` վիրավորվել։ Այդ մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լեո Դոքերթին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ՄԹ-Հայաստան առաջին ռազմավարական երկխոսության ընթացքում այս հանձնառությունն է ստանձնել՝ հիմնվելով ընդհանուր շահերի շուրջ քննարկումների վրա:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալչյանն այս երկու հայտարարությունների առնչությամբ նախ ասաց, որ թվերը վերցված են ոչ թե Խորհրդային հանրագիտարանից, այլ Խորհրդային շտաբի քարտեզներից։
Նոյեմբերի 11-ին Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է, որ միայն վերջին երեք օրվա ընթացքում Գազա քաղաքից հեռացել է գրեթե 200 հազար մարդ։
«Արցախի դեմ ագրեսիա իրականացնելուց և նրա նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելուց հետո Ադրբեջանը կենտրոնացել է Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային հավակնությունների իրացմանը»,- այսօր Ազգային ժողովում (ԱԺ) հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նախօրեին ԵՄ Արտաքին քաղաքական խորհրդի նիստում, որի օրակարգում էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը, ԵՄ ԱԳ նախարարները հավանություն տվեցին Հայաստանում տեղակայված դիտորդական առաքելությունն ընդարձակելու, Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ քննարկումներն ակտիվացնելու առաջարկին։
Եվրամիությունը 2023 թվականին 30%-ով ավելացրել է զինամթերքի արտադրությունը և մոտեցել տարեկան 1 մլն արկ արտադրությանը։
Այս դիտարկումը պարունակում է առնվազն մի քանի անճշտություններ։ Նախ և առաջ մեծագույն կեղծիք է «համակեցության և վերադարձի հստակ ու թափանցիկ» ծրագիրը, որի բոլոր բաղադրատարրերը իրականության մեջ այլ բովանդակություն ունեն։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ Եվրոպական խորհուրդը դրական որոշում կկայացնի Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջարկին:
Քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի օրվա կապակցությամբ։
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ սա նաև հիանալի հնարավորություն է ամփոփելու Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30 տարիների ընթացքում ձեռք բերված առաջընթացը և երկու երկրների կապերը:
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ իրենց դիրքորոշումը բարձրաձայնել են դեռևս 2021 թվականից սկսած, ինչն էլ, ըստ նրա, բացատրում է կառույցի առաջիկա հանդիպմանը Փաշինյանի չմասնակցությունը:
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են նաև պաղեստինաիսրայելական հակամարտության, Չինաստանի հետ հարաբերությունների և Ուկրաինայի օգնության հարցերը:
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կնքելու գործընթաց մեկնարկի, նշեց, որ այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն չկա:
Ինչպես նշել է զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչը, ավերվել են նաև մի քանի հարյուր տներ, որոնցում թշնամու ուժերը դարաններ էին լարում իսրայելական զորքերի համար: