Բաժիններ՝

Զելենսկին Կիմ Չեն Ընին գործարք է առաջարկել

Ուկրաինան պատրաստ է ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընին հանձնել հյուսիսկորեացի զինվորներին, որոնք մարտերի ժամանակ գերեվարվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Սակայն զինվործառայողների վերադարձի մեկ պայման կա. այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է է РБК-Украина-ն։

«Ուկրաինան պատրաստ է Կիմ Չեն Ընին հանձնել նրա մարդկանց, եթե նա կարողանա կազմակերպել հյուսիսկորեացի զինվորների և ՌԴ-ում գերության մեջ գտնվող մեր զինվորների փոխանակումը»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Զելենսկին նշել է, որ առաջին գերի ընկած հյուսիսկորեացի զինվորներից բացի, կլինեն նաև այլ գերիներ և որ դա միայն ժամանակի հարց է։

Երեկ Զելենսկին հայտնել էր, որ ուկրաինական ուժերը ՌԴ Կուրսկի մարզում գերի են վերցրել 2 հյուսիսկորեացի զինվորի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031