Հրվ. Կովկասում անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ առանց այլ պետությունների միջամտության. Իրանի ԱԳՆ

Իրանի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ կարևոր են, մեզ համար շատ կարևոր է Հարավային Կովկասը. այս մասին ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղաին։

«Մենք օգտագործում ենք բոլոր հնարավորություններն ու կարողությունները այս տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար», -ընդգծել է նա։

Բաղաին նար անդրադարձել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի վերջին այցերին ՀՀ և Ադրբեջան՝ ընդգծելով, որ դրանք նախապես ծրագրված են եղել ։

«Մենք կարծում ենք, որ անվտանգությունն այս տարածաշրջանում պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ առանց այլ երկրների միջամտության», – հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031