Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են անցկացրել:
Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի չի ունենա: Նույն աղբյուրների համաձայն, Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է նոյեմբերի 25-ին «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովի ընթացքում՝ հավելելով, որ իբրև թե Նիկոլ Փաշինյանը պայմաններ է դրել հանդիպման ձևաչափի վերաբերյալ:
Եվրախորհրդարանի որոշումը ռուսական անձնագրերը չճանաչելու վերաբերյալ, որոնք տրվել են Ռուսաստանի նոր տարածաշրջաններում, ինչպես նաև Ղրիմում և Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքներում, լիովին հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, Սուխումում լրագրողներին հայտարարել Է Աբխազիայի արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան:
Ավստրիան պաշտոնապես հավանություն Է տալիս Բուլղարիայի և Ռումինիայի անդամակցությանը Շենգեն գոտուն:
Պեկինում COVID-19-ով հիվանդների համար հիվանդանոց են բացել ցուցահանդեսային կենտրոնում:
Հարավային Կորեայի կառավարությունը ցավալի Է համարել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քրոջ՝ Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի բաժնի փոխղեկավար Կիմ Յո Չժոնի հայտարարությունը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հասցեին: Կիմ Յո Չժոնը Հարավային Կորեայի ղեկավարին անվանել էր «Վաշինգտոնի հավատարիմ շուն և խաղազինվոր»:
Վրաստանի Քութայիսի քաղաքում շան կծելուց հետո առաջացած բարդությունների հետևանքով 65-ամյա մի կին է մահացել:
Հնդկաստանը կատարել Է «Ագնի-3» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձնական արձակում, որն ունակ Է կրելու միջուկային մարտալիցք:
«Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից ոչ ոք ոչինչ չի հասկանում, և այդ մասին նաև հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ ասելով, որ պաշտոնական Երևանից լսվող իրարամերժ տեղեկությունների պատճառով իրենք չեն կարողանում պատկերացում կազմել Հայաստանի դիրքորոշումների վերաբերյալ: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները միջազգային հարաբերություններում ոչ ոք չի կարողանում հասկանալ, որովհետև իսկապես դժվար է հասկանալ մի մարդու, որը միաժամանակ համաձայն է և՛ Ադրբեջանի, և՛ Վաշինգտոնի, և՛ Բրյուսելի, և՛ Մոսկվայի, և՛ Թեհրանի ներկայացրած առաջարկներին»։
Վավերագիր Հովհաննես Իշխանյանն ահազանգում է՝ անանուն հաքերական խմբերը հրապարակել են բրիտանական հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթեր. այս փաստաթղթերի արտահոսքից բացահայտվում են հակառուսական քարոզչությանը միտված մի շարք ծրագրեր աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝Հայաստանում։
Տարեկան գնաճը Մեծ Բրիտանիայում հոկտեմբերի դրությամբ հասել է 11,1 տոկոսի:
Ռուսաստանը պատրաստ Է Սիրիային և Թուրքիային միջնորդական օգնություն ցուցաբերել տարբեր մակարդակներով բանակցություններ կազմակերպելու գործում:
Նոյեմբերի 23-ինԵրևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ընդունել է՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը ձախողվել է, այսինքն, այն ՀՀ-ին ոչինչ չի տվել, և հարց է՝ ՀՀ-ն ինչ է տվել այս դեպքում ՀԱՊԿ-ին:
Նիդերլադների ԱԳ նախարարի նամակում նշվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեսանյութի իսկությունը, իսկ Bellingcat-ը հոկտեմբերի 20-ին հրապարակել է տեսանյութի իսկության վերաբերյալ իր հետաքննությունը։
Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանն օգտագործել է Լաչինի միջանցքը՝ իր տարածք հակահետևակային ականներ տեղափոխելու համար։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը, ով նոյեմբերի կեսերին Հայաստանում էր, այժմ Ադրբեջանում է:
Փաշինյանը երեկ Լիսաբոն-2 է արել. Աշոտյանը՝ ՀԱՊԿ հռչակագիրը չստորագրելու մասին․ news.am
Օդի աղտոտվածության պատճառով վաղաժամ մահվան առավել մեծ թիվ է արձանագրվել Իտալիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Ռումինիայում և Իսպանիայում:
Մինչ հայաստանյան քաղաքական դաշտի ու հանրության ուշադրության կենտրոնում Երևանում նոյեմբերի 23-ին անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովն էր, ՀԱՊԿ-ը լքելու, ՀԱՊԿ-ում մնալու թեման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային կարճատև այցը Հայաստանի Հանրապետություն, ուշագրավ հաճախականությամբ կոնտակտներ են նկատվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում:
ՀԱՊԿ-ի երեկվա միջոցառումների շրջանակներում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակը, ինչպես նաև ընդհանուր առմամբ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իրավիճակը:
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) թյուրքախոսների «Vatan yoli» (Հայրենիքի ճանապարհ) ամսագրի նոյեմբերյան համարն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ամսագրի էջերում տեղ են գտել Ալևի բռնապետությունը քննադատող սուր ձևակերպումներ, ինչպես նաև վերջինիս ծաղրանկարը՝ Թուրքիայի դրոշը պատկերող փողկապով։
Հինգշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
Բարձրացված առարկություններն ու առաջարկները որոշվել է քննարկել լրացուցիչ` մինչեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, իսկ մինչ այդ՝ նոյեմբերի 29-ին, կհրավիրվի հանձնաժողովի արտահերթ նիստ:
Եվ, անշուշտ, մենք կշարունակենք աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում խաղաղության վերականգնման համար
ՀԱՊԿ-ը միշտ բաց է շահագրգիռ կողմերի, միջազգային կառույցների հետ համագործակցության համար:
Մենք պահպանում ենք թուրքական կողմի հետ սերտ կապերը սիրիական խնդրի հարցում:
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի փորձագետները Ժնևում հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անհանգստություն են հայտնել մի շարք պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ երկրների սահմանած միակողմանի պատժամիջոցների սոցիալական և տնտեսական հետևանքների առնչությամբ:
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի սկզբին կայցելի Պեկին, որտեղ կհանդիպի ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ:
Հյուսիսային Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում վերջին օրերի լարվածությունը կարող է սպառնալիք հանդիսանալ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ համաշխարհային կոալիցիայի բազմամյա պայքարի համար:
Նոյեմբերի 8-ին տիկտոկերը տեսանյութ էր հրապարակել՝ նմանակելով ԱԹՍ-ի դեմ նռնակներով պայքարող ռուս զինվորին: Տեսանյութում նա պառկել էր գետնին եւ սկսել «նռնակ» նետել: