Պեսկովը hայտարարել է, որ Պուտինի և Թրամփի հանդիպման համար նախնական պայմաններ պետք չեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն են հայտնում շփվելու հանդիպման շրջանակներում, սակայն այդ ուղղությամբ դեռ կոնկրետություն առայժմ չկա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նաև նշել է, որ որևէ նախնական պայմաններ անհրաժեշտ չեն երկու քաղաքական առաջնորդների հանդիպման համար։ Այդ մասին հայտնում է  «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է միջազգային առաջնորդների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների նախագահի և, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի հետ շփումների՝ իր պատրաստակամության մասին։ Նախագահն ինքն է բազմիցս ասել այդ մասին: Դրա համար որևէ պայմաններ չեն պահանջվում: Պահանջվում են երկուստեք ցանկություն և քաղաքական կամք՝ վարելու երկխոսություն, լուծելու գոյություն ունեցող խնդիրները երկխոսության միջոցով», – ասել է Պեսկովը լրագրողներին։

«Մենք տեսնում ենք, որ պարոն Թրամփը նույնպես հայտարարում է երկխոսության միջոցով խնդիրները լուծելու՝ իր պատրաստակամության մասին»,- ընդգծել է նա։

Պեսկովի խոսքով՝ «հանդիպման կազմակերպման վերաբերյալ  «նախկինի նման ոչ մի կոնկրետություն չկա»։

«Մենք հիմնվում ենք հանդիպման երկուստեք պատրաստակամության վրա: Ըստ երևույթին, այն բանից հետո, երբ պարոն Թրամփը մտնի Օվալաձև գրասենյակ, կլինեն որոշակի շարժեր», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանելու Թրամփի հայտարարությունը Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպման պատրաստակամության մասին, Պեսկովը պատասխանել է, որ այդ հարցում նույնպես կոնկրետություն չկա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031