Բաժիններ՝

Կանադայի նախկին վարչապետը Թրամփին խնդրել է ուշքի գալ՝ ինչպես «ծերուկը ծերուկին»

Կանադացիները գնահատում են իրենց անկախությունը եւ չեն տարհամոզվի սպառնալիքների եւ վիրավորանքների պատճառով, ասել է Կանադայի նախկին վարչապետ Ժան Քրետիենը (1993-2003)՝ դիմելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Նրա դիմումը հրապարակել է Globe and Mail-ը։

«Դոնալդ Թրամփ, ինչպես ծերուկը ծերուկին» Ուշքի եկ»,- գրել է քաղաքական գործիչը։

Կանադան երկու անգամ էլ Միացյալ Նահանգներից առաջ է մտել համաշխարհային պատերազմների մեջ՝ կռվելով եւ «զոհաբերելով շատ ավելին, քան մենք կարող էինք պատկերացնել», նշել է Քրետիենը։ Ավելին, շարունակել է նա, Կանադան «քաջություն ունեցավ «ոչ» ասելու ձեր երկրին, երբ փորձեց մեզ ներքաշել Իրաքում բնավ չարդարացված եւ ապակայունացնող պատերազմի մեջ»:

Նախկին վարչապետը դիմել է Կանադայի դաշնային եւ տեղի քաղաքական գործիչներին եւ նրանցից հաստատակամություն պահանջել։ «Բայց հոկեյում չես հաղթի՝ միայն պաշտպանությունում խաղալով: Մենք բոլորս գիտենք, որ երբ բավարարում ենք մի պահանջ, Թրամփը վերադառնում է մեկ այլ, էլ ավելի մեծ պահանջով։ Սա դիվանագիտություն չէ, սա շանտաժ է։ Մեզ այլ մոտեցում է պետք, որը կկոտրի այս արատավոր շրջանակը»,- ​​ավելացրել է նա:

Քրետիենը հրապարակման օրը դարձել է 91 տարեկան։ Այս տարվա հունիսին կլրանա Թրամփի 79 տարին։

Թրամփը խոստացել է 25 տոկոս հարկ սահմանել Կանադայից եւ Մեքսիկայից ԱՄՆ ներմուծվող բոլոր ապրանքների վրա, ինչպես նաեւ բազմիցս հայտարարել է Կանադան որպես 51-րդ նահանգ ԱՄՆ-ին միացնելու իր ցանկության մասին։ Ապագա նախագահը խոստանում է, որ Կանադայի քաղաքացիները 60 տոկոսով ավելի քիչ հարկեր կվճարեն, իսկ կանադական բիզնեսները «անհապաղ կկրկնապատկվեն չափերով»։

Նյութը հրապարակման է պատրաստել News.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս