Պետքարտուղարը խոստովանել է, որ «չափազանց շատ պաղեստինցի խաղաղ բնակիչներ են զոհվել», և որ «առավելագույսն պետք է արվի նրանց տառապանքը նվազեցնելու համար»:
Ես մտադիր եմ նաև բարձրացնել Ուկրաինայի թեման: Ինտենսիվ մարտերը շարունակվում են, իրադրությունը մարտադաշտում մնում է բարդ, ուստիև, մենք պետք է շարունակենք մեր ինտենսիվ աջակցությունն Ուկրաինային
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն արձագանքել է երեկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությանը՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության և Հայաստանին պաշտպանելու վերաբերյալ՝ մեղադրանքներ հնչեցնելով Բորելի հասցեին։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ այսօր ևս 10 ընտանիք՝ 40 մարդ Բաքվից տեղափոխվել է Լաչին քաղաք։
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան անդրադարձել է ամերիկյան լրատվականներին, ըստ որոնց՝ ԵՄ-ն չի կարողացել ապահովել Ուկրաինային խոստացած արկերի արտադրումն ու առաքումը:
APM Terminals Poti ընկերությունից հաստատել են հարձակողական բնույթի «Բաստիոն» ֆրանսիական զրահամեքենաների տարանցումը՝ նախատեսված Հայաստանի համար, հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը։
Հաջորդ օրը՝ առավոտյան երկու բուլդոզեր փորձել են քանդել բարիկադը։ «Հերթական անգամ մենք միասին կանգնեցինք նրանց դիմաց և հանդիպելով մեր վճռականությանը՝ նրանք նորից նահանջեցին
Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Մեծ Բրիտանիան հաստատակամորեն մնում է այդ դիրքորոշմանը, հայտարարել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը։
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը եւ Արեն Մկրտչյանը, աշխատանքային այցով Սիրիայի Արաբական Հանրապետությունում է:
Լեհաստանի կառավարությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը ու ցանկանում, որպեսզի հայերը խաղաղ ապրեն միջազգայնորեն ճանաչված տարածքում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին:
Փոխնախարարը նշել է, որ վիզաների ազատականացման հարցը Հայաստանի և ԵՄ-ի օրակարգի ամենաբարդ խնդիրներից մեկն է։ «Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը վերաբերում էր Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները սկսելուն։
Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին տրված 15 տարվա ազատազրկման դատավճիռը։
«Թուրքիական ավիաուղիներ» (THY) ընկերության խորհրդի նախագահ Ահմեթ Բոլաթը և անձնակազմը հանդիպում են ունեցել Ստամբուլի «Airbus»-ի ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ 2023-2033-ի ռազմավարական ծրագրերի շրջանակներում բանակցություններ են ընթանում «Airbus»-ի հետ 355 ինքնաթիռ գնելու ուղղությամբ։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը Հայաստանի ռազմական մատակարարումների դեմ մեծ արշավ տանելուն զուգահեռ շարունակում է զինվել: Զինված ուժերի բարեփոխումների առաջնահերթությունների շրջանակներում, մեծ ուշադրություն է կենտրոնացնում ՆԱՏՕ-ի կազմում գործող թուրքական բանակի մոդելին և գնում այդ ուղղությամբ: Վերջին տարիներին անընդհատ մեծացվող հատուկ նշանակության ստորաբաժանումներից բացի «Կոմանդո» տիպի զորատեսակն է զարգացնում, որն ամբողջովին վերցված է […]
ՀՀ–ն 4,5մլրդ դոլարի զենք հանձնել է Ադրբեջանին պատերազմի ընթացքում, 1,5մլրդ դոլարի զենք էլ՝ Արցախից
Վրաստանի բնակչության ժողովրդագրական ծերացման գործընթաց է նկատվում, այս մասին նշված է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած «Կինը և տղամարդը Վրաստանում» 2023 թվականի տվյալներում:
Արձագանքս Եվրոպական Խորհրդարանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների հանատեղ նիստի ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամի ելույթին.
«Մարուքյանի ասածը կեղծ թեզ է՝ այլ նպատակով։ Այս իշխանությունը նախ այնպես արեց, որ կորցնի Արցախը, իսկ հիմա մեղավորներ կարգի Հայաստանին սպառնացողի համար։ Մեր աչքի առաջ կորցրեցինք Արցախը, երբ Արցախը մնաց առանց Հայաստանի իշխանության, իսկ հիմա առանց Արցախ չի կարող լինել ուժեղ Հայաստան. դրա ապացույցը բանակցային այն վիճակն է, որը մենք տեսնում ենք։ Հայաստանի շուրջ ժամ առ ժամ աճում է սպառնալիքը, դրա համար իրենք պետք է մեղավորներ կարգեն. մեղավորներ են լինելու այս անգամ Արցախի իշխանությունները»,- ասաց Հակոբյանը՝ Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գոյությունը վտանգ համարողներին դիտարկելով Ալիևի պահանջները կատարողների շարքերում։
Գազայի հատվածի 35 հիվանդանոցից 20-ը դադարեցրել է աշխատանքը: Դրանցից մի քանիսն ամբողջությամբ ավերվել է:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանն է։
Նոյեմբերի 13-ին Լոնդոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումը, որով տրվել է ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը։
Հրապարակային հայտարարություններից լսել եմ, որ Ադրբեջանը ՀՀ-ից 240 քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել։
Բրյուսելում ավարտվեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ, ինչպես նախապես հայտարարվել էր, քննարկվել են նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։
Օրեր առաջ 44-օրյա պատերազմը դադարեցնելու 3-րդ տարին էր՝ կապիտուլյացիոն եռակողմ հայտարարությամբ, թեպետ այն զուտ զինադադարի համար էր: Դեռևս շարունակում ենք կրել 2020թ. նոյեմբերի 9-ի կամ 10-ի եռակողմ հայտարարության հետևանքները, Ադրբեջանը շարունակում է Հայաստանին պահանջներ ներկայացնել և մեղադրել տարբեր պայմանավորվածությունների չկատարման համար, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված՝ հղում անելով հենց այս հայտարարությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փաստաթուղթ է ուղարկել խորհրդարան, որպեսզի խորհրդարանը մեկ տարով երկարաձգի Ադրբեջանում թուրքական զինված ուժերի առաքելությունը ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի կազմում:
Եվրոպական Միության խորհուրդը նոյեմբերի 13-ին երկարաձգել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները ոչ թե մեկ տարով, այլ վեց ամսով:
«Henley & Partners» խորհրդատվական ընկերությունը հրապարակել ամենաուժեղ անձրագրեր ունեցող երկրների ցանկը 2023թ-ին։
Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ում Իրանի դեսպանն իրականությանը չհամապատասխանող որևէ դիտարկում չի արել, պահպանել է դիվանագիտական կոռեկտությունն ու ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումը։
Բրյուսելում նոյեմբերի 13-ին ընթացող ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստից առաջ մի շարք անդամ երկրների նախարարներ ճեպազրույց են անցկացրել, որի ընթացքում կարեւորել են խաղաղությունը Հարավային Կովկասում, շեշտադրել Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սատարելու կարեւորությունը եւ հույս հայտնել, որ խորհրդի նիստում այս հայեցակարգերն իրենց հստակ դրսեւորումը կգտնեն։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը նշանակվել է ԱԳՆ ղեկավար։ Այդ մասին ասված է վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։