Ըստ հարցման՝ Գրենլանդիայի բնակիչների մեծամասնությունը կողմ է ԱՄՆ-ին միանալուն
Patriot Polling ընկերության կողմից անցկացված հարցման համաձայն՝ Գրենլանդիայի բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել Միացյալ Նահանգներին միանալուն։ Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը։
Ըստ հարցման արդյունքների՝ hարցվածների 57,3%-ը կողմ է արտահայտվել, որ Գրենլանդիան դառնա ԱՄՆ-ի մի մասը։ 37,4%-ը դեմ է արտահայտվել դրան, իսկ 5,3%-ը դեռ հստակ դիրքորոշում չունի այդ հարցի շուրջ։
ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը, որը հունվարի 20-ին կստանձնի պաշտոնը, վերջին օրերին բազմիցս արտահայտվել է Դանիային պատկանող Գրենլանդիան ձեռք բերելու օգտին։ Նրա խոսքով՝ Գրենլանդիային տիրանալը «բացարձակ անհրաժեշտություն է», քանի որ այն ռազմավարական կարևորություն ունի ԱՄՆ-ի համար առնվազն Սառը պատերազմի ժամանակներից ի վեր։
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն, ի պատասխան Դոնալդ Թրամփի հայտարարությունների, ասել է, որ Գրենլանդիան չի վաճառվում։