Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը Telegram-ում անդրադարձել է արցախյան հակամարտության վերաբերյալ Երևանի և Բաքվի դիրքորոշումներին՝ մատնանշելով հակամարտության զարգացման հնարավոր սցենարները։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանիում հոկտեմբերի 20-ին նիստ է սպասվում: Օրակարգում, սակայն, արտառոց հարցեր չկան. հարցն այն է, որ ավագանու անդամներին որեւէ ձեւով չի հաջողվում տեսնել, խոսել կամ քննարկում ունենալ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մարտերը:
«Փաստ» թերթը գրում է․ «Միջազգային լրատվամիջոցներն ակտիվորեն անդրադառնում են Արցախի ադրբեջանաթուրքական ագրեսիային՝ ահաբեկիչների ներգրավմամբ: Այս օրերին մասնավորաբար ռուսական մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ Ադրբեջանի իշխանությունները գերագնահատել են իրենց ուժն այս պատերազմում, իսկ բլիցկրիգը չի աշխատել նույնիսկ Թուրքիայի օգնությամբ:
«Փաստ» թերթը գրում է․ ««Թուրքիան տարածաշրջանում խնդիրներ է ստեղծում գրեթե բոլոր ուղղություններով։ Այս երկիրը ներգրավվել է տարբեր հակամարտությունների մեջ, որի պատճառով սրվել են Թուրքիայի և հարևանների հարաբերությունները։ Խնդիրն այն է, որ թուրքական վերնախավը կորոնավիրուսի ճգնաժամի արդյունքում երկրում առկա սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում փորձում է ավելի բորբոքել հանրության ազգայնական կրքերը և փորձել դրանով պահել իր վարկանիշը։ Թուրքիայի շուրջ բավական բարդ միջազգային իրադրություն է ստեղծվել։ Լիբիայից մինչև Արցախ ընկած տարածքում անկայունություն ստեղծելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ այս երկրի համար՝ մանավանդ, որ Թուրքիան միջազգային հանրության շրջանում սկսել է ասոցացվել ահաբեկչության սպառնալիքի հետ։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման թեման կրկին առաջին պլան մղվեց, և դրան նպաստեցին այդ մասին տարբեր հայտարարությունները: Մասնավորապես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցում ասել է. «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հարցն ակտիվ քննարկվում է ՀԱՊԿ-ում»: Ապա ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնեց. «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում»:
Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։
Ուրախ եմ, որ պետքարտուղար Պոմպեոն հաստատել է մեր ընդհանուր տեսլականը, որ ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:
Կարմիր շուկայում կասետային ռումբից վնասված մեքենան է. վարորդը մահացել է։
«Զինվորի կողքին» կազմակերպության նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ հոկտեմբերի 17-ին փոշուց և բեկորներից մաքրել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:
Թուրք լրագրող և քաղաքական վերլուծաբան Ուզայ Բուլուտը համարում է, որ ժամանակն է՝ աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետությունը:
Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բանաձև:
Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղարությունը շարունակելու է հետևել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, քանի դեռ չի երաշխավորվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
«Երկու պետություններ, որ այս տարածաշրջանում ունեն զգալի հետաքրքրություններ և բախվող շահեր, պերմանենտ բանակցությունների մեջ են՝ քննարկելու դիրքորոշումները: Այսպիսի գործակցության ձևաչափ մենք տեսել ենք նաև այլ տարածաշրջանների պարագայում՝ Սիրիա, Լիբիա և այլն, և կարծում եմ՝ երեկվա տեղի ունեցածը հենց այս տրամաբանության մեջ է պետք դիտարկել: Միևնույն ժամանակ, պատահական չէ Էրդողանի զանգի ժամը. այն տեղի է ունեցել անմիջապես վարչապետ Փաշինյանի ուղերձից հետո, որն ուղղված էր, առաջին հերթին, դրսի լսարանին: Այնտեղ հստակ կային ուղերձներ միջազգային հանրությանը, դեպի այն երկրներ, որոնք այս տարածաշրջանում ներգրավվածություն ունեին, և, ըստ էության, այդ զանգը նաև դրա տրամաբանական շարունակությունը կարելի է համարել»:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Հարգելի հայրենակիցներ, այս օրերին մենք կորցնում ենք մեր թանկագին ընկերներին` նրանց արյունով պաշտպանելով մեր հողը: Ես հավատում եմ, որ հաղթելու ենք»:
Այսօր վաղ առավոտյան հակառակորդը նախաձեռնել է հարձակողական գործողություններ 2-3 ուղղություններով:
Արծրուն Հովհաննիսյանի և Գայանե Սահակյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում պատրաստ է փոխզիջումների, սակայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այն կարմիր գիծն է, որը «չի կարող անցնել»:
Հրեա ուսանողների համաշխարհային միությունն Իսրայելի կառավարությանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից:
Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը. հայրենիքն ու տունը չեն զիջվում, ոչ մի գնով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Զարմանալի է, բայց մարդու իրավունքների պաշտպանության մեջ կա աքսիոմ, որ բոլոր տարածքներում՝ անկախ նրանց կարգավիճակից, մարդու իրավունքները հավասարապես պետք է պաշտպանվեն։ Այդ պատճառով էլ այն անձինք, որոնք արձագանքում են, թե Գանձակում քաղաքացիական անձինք են տուժել, նույնը պետք է անեին նաև Արցախում, որ թշնամու գործողությունների հետևանքով քաղաքացիական անձինք են վիրավորվել և զոհվել»,- այս մասին 168.am-ի հետ […]
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ:
Հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվեց ժամը 19։00-ին։
«Թուրքիան չի ցանկանում Ղարաբաղում բախվել Ռուսաստանին, նա գիտի, որ Ղարաբաղում ամեն ինչ չի ավարտվելու՝ անկախ պատերազմի արդյունքներից»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԱՊՀ ինստիտուտի եվրասիական ինտեգրացիայի և ՇՕՍ զարգացման բաժնի պետ, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը, խոսելով պատերազմի մեկնարկից 19 օր անց ռազմաճակատում ստեղծված իրավիճակից, ՌԴ դիրքորոշումից և դաշնակցային պարտավորությունների շուրջ Հայաստանում առկա դիսկուրսից և ՌԴ հնարավոր ապագա դիրքավորումից տարածաշրջանային շատ ավելի սուր զարգացումների կոնտեքստում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին:
Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտում են երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործողներ աշխարհի բազմաթիվ երկրների արվեստագետներ: