Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ այսօրվա ընթացքում թեստավորված 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են, այսինքն՝ հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
Հիդրոէլեկտրակայանների շինարարությունը շարունակվելու է, բայց խստացվելու են բնապահպանական պայմանները, ավելին, բնապահպանական նորմերին ցանկացած շինարարության դեպքում հասարակությունը շատ ավելի տեղյակ է լինելու: Այսինքն` եթե հիդրոէլեկտրակայան է կառուցվում, բնապահպանական նորմերը պետք է բոլորը տեսնեն, որ համոզված լինեն, որ չառաջնորդվեն սիրողական մեկնաբանություններով:
Եթե համաճարակի ազդեցությունը շատ ծանր չլինի, Արցախի գյուղատնտեսության ոլորտում մեծ աճ է արձանագրվելու, այսինքն` եթե կարողանանք մարդկանց գոնե տանել աշխատանքի:
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղակատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 685 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):
Ճակատագիրը Ձեր ուսերին պատմական մեծ պատասխանատվություն է դրել, ծանր, բայց միաժամանակ կարևոր մի առաքելություն, որը պահանջում է մեծ ջանքեր, մեծ նվիրում և ամուր կամք։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին` ընտրությունների ավարտին հասցնելու կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է Արցախի հետ սերտ համագործակցությանը` ընդհանուր նպատակներին հասնելու համար։
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստ է համագործակցել և՛ փողոցի, և՛ խորհրդարանի ընդդիմության հետ, և՛ արտախորհրդարանական ուժերի:
Դուք Ձեր պաշտոնը ստանձնելու եք բավական բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհը պատուհասած համավարակի հետևանքները փոխում են այդ նույն աշխարհի մասին բոլոր պատկերացումերը և կառավարման բացարձակապես նոր որակներ ու մոտեցումներ պահանջում ճգնաժամային իրավիճակում: Հուսով եմ, պետական կառավարման Ձեր փորձը և կուտակած գիտելիքները կօգնեն Ձեզ ճիշտ լուծումներ գտնելու բոլոր ոլորտներում անխուսափելի մարտահրավերներին առերեսվելիս:
Արցախի նախագահի ընտրություններում հաղթած Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց` Արցախի Սահմանադրության համաձայն՝ ժողովրդավարական ընտրություններ են անցկացվել, և այն էլ՝ ծանր պայմաններում: Եվ ծանր՝ ոչ միայն համաճարակով պայմանավորված, այլ, որովհետև իր քաղաքական ընդդիմախոսների մեծ մասը հատուկ բոյկոտել և քաղաքական երանգ է հաղորդել` հետաձգելու անվան տակ չեզոքացնելու ստեղծված մթնոլորտը:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրոսով հաստատված 6 քաղաքացիներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն, 2-ինը՝ բավարար, մյուս քաղաքացու մոտ վարակին բնորոշ որևէ ախտանիշ չկա:
Ապրիլի 14-ին կայացած Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին Արայիկ Հարությունյանը ստացել է 88 տոկոս կողմ ձայն, իսկ Մասիս Մայիլյանը` 12 տոկոս:
Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետազոտության նպատակով թեստավորվել է ևս 16 քաղաքացի և գումարային թեստավորվածների թիվը դարձել է 75։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն Արցախի առողջապահության նախարարությանն է տրամադրել թվով 2 ախտահանման հատուկ սարքավորում կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներում օգտագործելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության ընտրյալ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Հարությունյանը հայտարարություն է տարածել:
Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության տարածումը վերջին տասնամյակների ամենամեծ սպառնալիքն է դարձել ողջ աշխարհի համար, որը մարտահրավեր է նետում նույնիսկ ամենահզոր տնտեսություն ունեցող երկրներին՝ նոր թե ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, նաև արտաքին քաղաքական առաջնահերթություններ սահմանելով կամ այդ առաջնահերթությունները լիովին չեզոքացնելով:
Ստեփանակերտի 1/22 ընտրական տեղամասում ժամը 15։00-ին իր քաղաքացիական պարտքն է կատարել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ կնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ։
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակի ռեժիմի պարետատունը քննարկում է մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումների հարցը։
Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցող քաղաքացիներին ընտրական տեղամասերում հորդորում են պահպանել սոցիալական հեռավորությունը` կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու նպատակով։
Նմանօրինակ միջոցառումները մայրաքաղաքում հետայսու կրելու են շարունակական բնույթ:
Արցախի ժողովուրդն իր կյանքի ու պայքարի գնով վաստակել է ազատ և արժանապատիվ ապրելու, ժողովրդավարական և ժամանակակից հասարակություն ունենալու իրավունքը: Այսօր էլ Արցախի սահմաններն ու անվտանգությունը հսկող մեր զինվորականների գերնպատակը թիկունքում ամուր, կայուն և զարգացող պետություն ունենալն է:
Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացուց երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ օրվա ընթացքում թեստավորվել են ՀՀ-ից մուտք գործած Արցախի Հանրապետության երկու քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսային վարակի դեպք չի հաստատվել:
Արցախի Հանրապետությունում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ըստ երկրի Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության՝ 2020թ. ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից բոլոր ընտրական տեղամասերում իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ:
Խորհրդակցության ընթացքում ծառայության տնօրենը անդրադարձել է հանրապետության տարածքում հայտարարված արտակարգ իրավիճակում ծառայության ստարաբաժանումների աշխատանքներին:
Տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ, նոր թեստավորումներ չեն իրականացվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ թեստավորված 9 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ:
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու վերաբերյալ։