Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ Քաշաթաղի շրջանի Կովսական, Ալաշկերտ և Դիցմայրի համայնքներում հիմնվել են ձիթապտղի այգիներ:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետությունում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված կա 7 քաղաքացի, առողջացել է 2 մարդ:
Արցախի Պարետի որոշմամբ, հանվել են Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքներում նախկինում նշանակված՝ անձանց տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունից ստացվել են ևս 27 քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսի թեստավորման արդյունքները:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել ՀՀ:
Արցախում կայացած նախագահական ընտրությունների օրը արձանագրված խախտումներն էական ազդեցություն չեն ունեցել արդյունքների վրա։ Խնդիրների ճնշող մեծամասնությունը տեխնիկական և կազմակերպչական բնույթի էին։
Ճանապարհային ոստիկանությունը ծառայություն կմատուցի միայն անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում:
Արցախի Հանրապետությունում շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները:
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 824 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):
Ապրիլի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1800 կրակոց:
ՊԲ-ում շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: Նման հերթական ճաշարանների բացման արարողությունը ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասերում տեղի է ունեցել ապրիլի 17-ին:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 11 քաղաքացու փորձանմուշի արդյունքներից 10-ն արդեն ստացվել է, ըստ որի 9 քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
Մայրաքաղաքում շարունակվում են հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումները:
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի մասնագետները ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության «Առողջ Արցախ» ծրագրի շրջանակներում գործող մի խումբ կամավորների համար կազմակերպել են ախտահանիչ աշխատանքների իրականացման խորհրդատվություն, որի ընթացքում կարևորվել է հասարակական նշանակության վայրերում անվտանգության կանոնների խստագույն պահպանմամբ ախտահանման միջոցառումների կազմապերպումը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Արցախում կայացած ընտրությունների առնչությամբ Ադրբեջանի արձագանքի վերաբերյալ հարցին:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկի մոտ հաստատված երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա։
Արցախի Պարետի որոշումներով նշանակված սահմանափակումները, որոնք կիրառվում են Հանրապետության շրջաններից 3-ի՝ ընդհանուր թվով 7 համայնքում, ունեն նաև իրենց բացառությունները:
Ապրիլի 16-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հերթական շրջայցն է կատարել հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր:
Արցախում օրերս ավարտված համապետական ընտրությունների այս շրջափուլն անցավ Հայաստանի Հանրապետության գործընկերների և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ընդգրկված համանախագահ երկրների ուշադրության ներքո։
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը շնորհավորել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ և համընդհանուր հրադադարի կոչին։
Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ 4՝ «Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ», «Կապան-Կովսական» անցակետերում նոր կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել:
Դուք ստանձնում ենք նախագահի պաշտոնը բարդ փուլում, երբ պահանջվելու է մեծ ջանք ու կամք՝ խնդիրները հաղթահարելու համար։ Ի պաշտոնե կոչված եք կյանքի կոչել ծրագրեր, որոնք կամրապնդեն Արցախի պետականությունը և կբարձրացնեն արցախցու բարեկեցությունը մակարդակը։
Արցախում հեռավար ուսուցման կազմակերպումը դյուրացնելու և խթանելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամն ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանն է տրամադրել 13 պլանշետ և 4 համակարգիչ:
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի կողմից վերլուծվել է մարտի 19-ից ապրիլի 13 ընկած ժամանակահատվածում ՀՀ և ԱՀ մանրածախ առևտրի ոլորտում իրացվող մի շարք ապրանքների գների դինամիկան:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահին բուժհիմնարկներում և նախատեսված մեկուսարաններում մեկուսացված քաղաքացիների ընդհանուր թիվը 10 է, վարակի հաստատման նոր դեպքեր չեն արձանագրվել:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախում կայացած նախագահական ընտրությունների ավարտի վերաբերյալ։
Դավիթ Շահնազարյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի նա մարտի 31-ին և ապրիլի 14-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ միջազգային արձագանքների վերաբերյալ:
Կարեւոր է հասկանալ, որ բոլոր նրանք, ովքեր կոնկրետ նպատակից ելնելով, փորձում էին ստվերել տեղի ունեցող գործընթացների լեգիմիտիմությունը, ոչ միայն ջուր են լցնում հայատյաց շրջանակաների ջրաղացին, այլեւ ուղղակիորեն վնասում են Արցախի սուբյեկտայնությունը։