Փետրվարի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 120 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1100 կրակոց:
Փետրվարի 15-ին ՊԲ շտաբում՝ բանակի ռազմական խորհրդի անդամների և ռազմաիրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են վերջին շրջանում Արցախի զինված ուժերում տեղ գտած մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր:
Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու. ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և մեկ դաշինք:
Փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:
«Բանակ վերադառնալու առաջարկներ չեմ ստացել, ինչպես գրում է մամուլը»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայկազովի» զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Սահակյանը, ով օրեր առաջ հայտարարեց, որ հրաժարվում է Արցախի «Վստահություն» կուսակցության նախագահի լիազորություններից և անդամությունից:
Վաղը` փետրվարի 15-ին, անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովում Ղարաբաղյան հակամարտության հարցով քննարկում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:
Քիչ առաջ ԿԸՀ են հանձնվել Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի՝ որպես նախագահի թեկնածու գրանցման փաստաթղթերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը:
Միակողմանի գործողություններով հնարավոր չէ ղարաբաղյան հարցը լուծել։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին այցելել է ԱՀ քննչական կոմիտե եւ հանդիպում ունեցել գերատեսչության ղեկավար կազմի հետ՝ կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Հանդիսավոր երդման արարողությանը ելույթ ունեցան նաև բարձրաստիճան զինվորականներ, նորակոչիկներն ու նրանց հարազատները: Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության գործում զինված ուժերի հայրենանվեր առաքելությունը` նորակոչիկ զինծառայողները վստահեցրին, որ եկել են շարունակելու ավագ սերնդի սրբազան գործը և պատրաստ են ամեն գնով պաշտպանել հայրենիքը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հարցին:
Փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը:
Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու:
Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամները ողջունում են գործնական ծրագրեր իրականացնելու մասին Ֆրանսիայի Հանրապետության նախագահի առաջարկը և մտադիր են կապ հաստատել շահագրգիռ նախարարությունների հետ՝ ուսումնասիրելու դրանց իրականացման պայմանները:
2019 թվականին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 511 քաղաքացի, որոնցից 358-ը ենթարկվել է սրտի կորոնար անոթների անգիոգրաֆիկ հետազոտության, 181 հիվանդի տեղադրվել է 226 ստենտ:
Դուք տալիս եք ամենաինտրիգային հարցը, որին դեռ որևէ մեկը չի կարող պատասխանել, այս պահին ևս կարող ենք միայն վարկածներ և ենթադրություններ քննարկել: Սկսենք նրանից, որ նախորդ խորհրդարանը դժվար է որակել ընդդիմադիր բնույթի, այն բաղկացած էր Ալիևին լոյալ, Ալիևի հին աջակիցներից: Բացի բարձրագոչ հայտարարություններից, որ բարեփոխումներ են իրականացնելու, և այլն, ես կարծում եմ, որ այս նոր խորհրդարանով Ալիևը սկսում է իշխանության փոխանցում: Երևում է, որ նա գնալու է սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, ինչպես Ռուսաստանում է տեղի ունենում, հայտնվելու է պատասխանատու սահմանադրական կառավարություն:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերակայությունների թվում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Փետրվարի 9-ին ժամը 10:20-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի բնակիչ, 1969թ. ծնված Կ, Ո,-ն վարելով իրեն պատկանող «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենան, Մարտակերտ-Նոր Մարաղա ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորներ` 1975թ. ծնված Մ. Ղ.-ն և 1973թ. ծնված Մ. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի շրջանային բուժմիավորում:
«Եթե նրանք բանակցությունները շարունակում են, նշանակում է՝ Մադրիդյան սկզբունքներն աշխատում են, մոդեռնիզացված կամ չմոդեռնիզացված, բայց դրանք են բանակցային հիմքն այսօր: Երբ Փաշինյանը՝ կողմերից մեկը, ասում է, որ պետք է կողմնորոշվել Մադրիդյան սկզբունքների հարցում, ապա կարող է հայտարարել, որ դուրս է գալիս այդ օրակարգից, դեմ է դրան, առաջարկում է նոր խաղ, որպեսզի որևէ մեկի համար անհասկանալի չլինի, ապատեղեկատվություն չտարածվի: Օրինակ՝ եթե քեզ անհրաժեշտ էր սահմանադրական հանրաքվե, դու դա կազմակերպեցիր ԱԺ-ի միջոցով, նույն կերպ էլ այս հարցով կարող ես որոշում կայացնել, ասել, որ Մադրիդյան սկզբունքները մեզ ձեռնտու չեն, «Միացում», բայց դա չկա»:
«Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, իմ իմանալով՝ վաղուց ընկերական հարաբերություններ ունի Ալեքսանդր Քանանյանի հետ։ Հիմա եթե հանդիպում ու ներքաղաքական հարցեր են քննարկում՝ արդեն իրենց գործն է, բայց չեմ կարծում, որ Արցախի ներքաղաքական հարցերին ու առաջիկա ընտրություններին միջամտություն լինելու է։ Բացի այդ, չեմ կարծում, որ այդ միջամտությունը կարող է մեծ դերակատարություն ունենալ Արցախի ներքաղաքական կյանքում, որովհետև Արմեն Գրիգորյանն Արցախից է, և նրանց հանդիպումը կարող է լինել պարզապես զրույց երկու ընկերների միջև»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի օրերս հրապարակած հոդվածներից մեկի բովանդակությանը։
2020թ. փետրվարի 10-ի ժամը 17.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երկու թեկնածուների գրանցման փաստաթղթեր. 10.02.2020թ. ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է «Արդարություն» կուսակցության կողմից որպես Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Վիտալի Միխայիլի Բալասանյանի փաստաթղթերը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթը է ունեցել «Պահպանելով և ամրապնդելով ջանքերը» խորագրով Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գրող, հրապարակախոս Զորի Բալայանին` ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:
Արցախն աստիճանաբար հայտնվում է աշխարհի իրադարձային զբոսաշրջության քարտեզի վրա։
Փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը (ծնվ. 2001թ., Ստեփանակերտի ԶԿ):
Արցախի Հանրապետության Նախագահն իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով Արցախի Հանրապետության կառավարման՝ իրեն վերապահված գործառույթները:
«Ադրբեջանը հանդիպելով հայկական կողմի հետ, տարիներ շարունակ խոսում էր սուբստանտիվ բանակցությունների անհրաժեշտության մասին, հայկական կողմը հանդիպումը որակում է խորհրդակցություն կամ խոսակցություն, այսինքն՝ կարծում եմ, սահմանումն այդքան կարևոր չէ, կարևորը բովանդակությունն է, որը, կարծում եմ, լիովին արտացոլված է հայտարարության մեջ, ինչը, ի դեպ, հնգակողմ է, այսինքն՝ ինչին համաձայնել են Հայաստանը, Ադրբեջանը և միջնորդները»,- ասաց նա: