Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պահին թեժ մարտեր են ընթանում նույն ուղղություններում»։
Արցախի ՊԲ-ն հրապարակել է թշնամական զորքերի ոչնչացման և փախուստի կադրեր։
Սակրավորներն արդեն մի քանի թաղամասերի հարակից տարածքներում և բանուկ ճանապարհների մոտակայքում գտնվող 300մմ «Սմերչ» տեսակի հրթիռները հանել և ոչնչացնելու նպատակով տեղափոխել են անվտանգ վայր:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված՝ ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 416-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Անփորձանք գիշեր մեր հայրենիքի պաշտպաններին։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը, որտեղ բուժում էին ստանում նաև քաղաքացիական անձինք:
Ադրբեջանական հրետանին հարվածում է մանկապարտեզին. Փաթրիք Լանքասթերի ռեպորտաժը:
Փաթրիք Լանքասթերը YouTube-ի իր ալիքում քիչ առաջ ռեպորտաժ է հրապարակել, որը պատմում է արցախցի մի տարեց տղամարդու մասին, ով միայնակ է ապաստարանում, քանի որ նրա չորս որդիները առաջնագծում են:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Այսօր Ադրբեջանի կողմից թիրախավորվել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հիվանդանոցներից մեկը: Քաղաքացիական անձինք ևս այստեղ բուժում են անցնում:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը անհասկանալի է համարում ՄԱԿ-ի կողմից ընտրողաբար հաղորդագրությունների տարածումը Լեռանային Ղարաբաղում ընթացող պատերազմի հետևանքների վերաբերյալ:
Ուկրաինայի հայ համայնքը ձեռք է բերել շտապօգնության մեքենաների մեծ խմբաքանակ`ի աջակցություն Արցախի:
Արցախի Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը և նույն շրջանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Սերգեյ Միրզոյանն Արցախի նախագահի կողմից պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
«Եվ դեռևս որևէ առաջարկ, որը եղել է, ներկա պահին Հայաստանի համար ընդունելի չէ: Այսինքն՝ ուղերձի հիմնական մասը դա էր: Սպասվում էր, որ Արցախի ճանաչման հարցը կդրվի. կարելի է ասել՝ դա էլ շոշափվեց, այսինքն՝ դեռևս բացահայտ դա չարվեց, բայց իմ կարծիքով՝ դա ժամերի կամ օրերի հարց է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ, սակայն, ընդհանուր առմամբ, հարավային` ոչ Արաքսի հովիտ:
Այս պատերազմները և դրանց իրական հավանականությունը առաջ են բերում նաև նոր մարտահրավերներ տնտեսական դաշտում, որոնց ևս պարտադրված ենք դիմակայել հիմա և երկարաժամկետում: Սա առավել իրական է դարձել վերջին 3-4 տարիներին՝ մեր թշնամի հարևանների կողմից սանձազերծված պատերազմների հետևանքով:
Արծրուն Հովհաննիսյանի և Զարեհ Սինանյանի ասուլիսը` ՈՒՂԻՂ
Սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում հայկական պաշտպանական ուժերը խոցել են հակառակորդի 176 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 541 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, 4 ՏՈՍ ծանր կրակային համակարգեր: Իսկ ինչ վերաբերում է մարդկային կորուստներին, ապա, ըստ հայկական կողմի հաշվարկների, Ադրբեջանը 5489 զոհ է ունեցել։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարող է խաղաղապահ ուժեր ներգրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում միայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան մանդատ ստանալու և բոլոր հակամարտող կողմերի համաձայնության դեպքում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Ակնհայտ է, որ Մոսկվան տրամադրված է ճնշել, դադարեցնել պատերազմը»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի հաջողվում կյանքի կոչել Մոսկվայում օրեր առաջ համաձայնեցված հրադադարը, և ինչո՞ւ են դանդաղում նաև զինվորականների մակարդակով բանակցությունների արդյունքները։
Ադրբեջանն այսօր շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու և Հադրութի մի շարք բնակավայրեր:
Թուրքիան Ադրբեջանին ապահովում է նոր ուժերով Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտի ընթացքում, և Վաշինգտոնը կոչ է անում չանել նման բան:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի այլ երկրներից ժամանած ահաբեկիչների ներթափանցումը լուրջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար, անթույլատրելի է այդ հակամարտության միջազգայնացումը:
Կարևորելով ռազմական դրության պայմաններում քաղաքացիների սոցիալական ապահովության խնդիրների լուծումը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը 2020թ․ հոկտեմբերի 14-ի N 527-Ն որոշմամբ սահմանել է, որ եթե անձի հաշմանդամության վերափորձաքնության ժամկետը սահմանված էր 2020թ․ ապրիլի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը, սակայն բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի աշխատանքների կասեցման և Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսած լայնածավալ ռազմական գործողությունների պատճառով անձը բժշկասոցիալական փորձաքննության չի ենթարկվել, ապա նրա հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ․հունվարի 15-ը։
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում ընկերոջս հանդիպեցի։ Իրենք հիմա շատ կարևոր դիրքեր են պահում Եղնիկներում։ Հասցրեցինք մի քանի բառ փոխանակել, բավական ոգևորող բաներ պատմեց։ Լսում էի ու անգամ չգիտեի ինչ ռեակցիա տալ։ Մի կողմից, իհարկե, շատ էր ուրախացնում մերոնց ձեռքբերումները, մյուս կողմից էլ՝ անընդհատ մտածում էի, թե էս ինչ փորձության առաջ են հայտնվել մեր տղերքը։