Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Հադրութի շրջանում շարունակվում են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման, իսկ հայտնաբերված օջախներում՝ հակահամաճարակային վերահսկողական միջոցառումները։
Մրցակցայկին և ժողովրդավարական ընտրությունների արդյունքում Արցախն ունի իշխանություն, որն արտահայտում է քաղաքական բարեփոխումների, տնտեսական և ենթակառուցվածքային զարգացման արցախցիների ձգտումները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Արթուր Թովմասյանը:
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. հունիսի 18-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 13 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 2 գնաճ, 11 գնանկում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համանախագահությամբ այսօր՝ հունիսի 19-ին, Երևանում մեկնարկել է ԱՀ և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որին ներկա են նաև հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահներ՝ Արթուր Թովմասյանը ու Արարատ Միրզոյանը:
Սա ընդդիմադիր ուժերին ճնշելու իշխանության հերթական քայլն է, միանշանակ դա քաղաքական հետապնդում է։ Այսօր աննախադեպ բան է տեղի ունենում, երբ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը միասնաբար պահանջում են իշխանության հրաժարականը։ Իրեն օրինական համարող իշխանությունն ընդամենը 2 տարվա ընթացքում հասավ այն բանին, որ մեկ օրակարգի շուրջ հավաքեց գրեթե ընդդիմադիր բոլոր ուժերին։ Սա իշխանության «շնորհքն» է, որ բոլորը համախմբվեցին ու կառավարության, նրա ղեկավարի հրաժարականը պահանջեցին։
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 96 դեպք, որոնցից 58-ը՝ բուժված:
Երեկ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Արցախի հարցի լուծման հետ կապված Ադրբեջանի ռազմատենչ հայտարություններին, ևս մեկ անգամ վերահաստատեց նախկինում իր հնչեցրած տեսակետը:
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 94 դեպք, որոնցից 56-ը` բուժված:
Հունիսի 17-ին ադրբեջանական «Ordu.az» կայքէջի տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը, իրականությանը չի համապատասխանում:
Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ներկա է գտնվել նաև բանակի բարձրաստիճան հրամկազմի մասնակցությամբ անցկացված լսումներին, հետևել հյուսիս-արևելյան ուղղությամբ իրականացվող տեղազննման և առաջնագծի ինժեներական լրակահավորման աշխատանքներին:
Հուլիսի 5-ին կայանալիք Մարտունու քաղաքապետի արտահերթ ընտրություններին առաջադրվել է 6 թեկնածու:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 12 քաղաքացու մոտ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Ջիվանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 16-ին պաշտպանության բանակի սննդի մատակարարման թեմայով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:
Արցախի Հանրապետության բոլոր հսկիչ անցակետերում հունիսի 15-ից գործում են արագ թեստավորման լաբորատորիաներ։
Հունիսի 15֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 118 քաղաքացի:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի և ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ուղեկցությամբ, այցելել է Շուշի քաղաքում գտնվող ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի և ոլորտի այլ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ և Խանապատ համայնքներում գործող տոհմային կայաններ:
Նախօրեին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում ընդգրկված խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որը վերաբերում է Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողների և պատվիրակության ղեկավարի համաժամանակյա հայտարարությանը՝ Արցախը մայր Հայաստանին կապող նոր մայրուղու կառուցման վերաբերյալ։
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հունիսի 7-13-ը հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 10 քաղաքացու մոտ, գրում է Տեղեկատվական շտաբը։
«Մեր մեքենան սկսում է յուղ վառել, ավանդական լոբբինգի հնարավորությունները մոտենում են մի եզրագծի, պետք է գտնել նոր ձևեր, նոր միջոցներ, նոր հնարավորություններ, իսկ դրա համար հարկավոր է լուրջ տնային աշխատանք կատարել, պետք է լինի հայկական լուրջ կառույց, ուղեղային կենտրոն, որտեղ մարդիկ զբաղվեն լուրջ վերլուծաբանությամբ, դրանից բխող ծրագրավորումներով և դրանց իրականացմամբ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև Արցախի դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով»։
«Եթե այս հարցը բերվի քաղաքական օրակարգ, բնականաբար, դրանից կբխեն նաև սրա իրավական հետևանքները, ինչը կարող է առաջին հերթին՝ ՀՀ իշխանությունների ուղղակի և առանցքային մասնակցությամբ տեղի ունենալ: Ես սա երկու ձևով եմ տեսնում. առաջին՝ դա այն է, որ մեր հանրային դիսկուրսում Շահումյանի, դրա ողբերգության, պահանջատիրության թեման պիտի զարգացնել, կազմակերպել շատ քննարկումներ, խնդրի ճանաչողության իմաստով դրանց ծավալները պիտի մեծանան, երկրորդ՝ ԱԳՆ-ն մեծ առաքելություն ունի, որովհետև, ըստ էության, ունենք մի ամբողջ ժողովրդի բոլոր հնարավոր և կարևոր իրավունքների ոտնահարում, որի մասին ընդհանրապես չի խոսվում:
Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանի և քաղաքաշինության նախարարի տեղակալ Գեորգի Հայրիյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին հաստատել է կառավարության որոշումներ:
«Մարտական պատրաստության վիճակը, առկա խնդրահարույց հարցերն ու լուծման ուղիները» թեմայով, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, հունիսի 12-ին անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի հերթական հեռավար նիստը, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու համապատասխան ոլորտի պատասխանատու զինվորական պաշտոնյաներ:
Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին ստորագրել է նոր որոշում, համաձայն որի Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին անց է կացրել աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված նախագահի գործունեության ծրագրին: