«Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը դեպի լավն է գնում, ինչը շատ ուրախալի է». Դավիթ Բաբայան

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Արցախի հերոս» Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը կայուն է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Մենք հույս ունենք, որ Ջալալ Հարությունյանը կապաքինվի, նրա առողջական վիճակում որոշ դրական տեղաշարժ կա։ Բժիշկներն անում են` ամեն ինչ, որպեսզի նա շուտ ապաքինվի, մնացածն արդեն Աստծո ձեռքերում է։ Կարծում եմ՝ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը դեպի լավն է գնում, ինչը շատ ուրախալի է»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Ջալալ Հարությունյանը մարտական խնդիր կատարելու ժամանակ վիրավորում էր ստացել։ Հաշվի առնելով այդ հանգամանքը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նրան ազատել էր ՊԲ հրամանատարությունից և այդ պաշտոնում նշանակել էր Միքայել Արզումանյանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30