Բաժիններ՝

Բանակի հետ, բանակի կողքին. Վարդենիսի դպրոցի նախաձեռնությունը

Ամուր թիկունքը ուժեղ բանակի գրավականն է։ Հայրենիքի համար օրհասական այս օրերին, անկախ տարիքից և մասնագիտությունից, բոլորը իրենց հնարավորությունները ներդնում են մեր բանակին հնարավորին չափ օգնելու համար։

Ահա այդպիսի մի նախաձեռնությամբ է աչքի ընկել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվը։

Վերջիններս դպրոցի նորակառույց սպորտ-դահլիճում նախաձեռնել են քողարկող ցանցերի պատրաստման աշխատանքներ։ Վաղ առավոտից բոլորը մեկ մարդու նման թողել են ամեն տեսակ գործ ու հոգս, հավաքվել դպրոցում և փորձում են հնարավորինս արագ պատրաստել քողարկող ցանցերը։ Անմասն չեն մնացել նաև աշակերտները, որոնք իմանալով ուսուցիչների նախաձեռնության մասին վայրկյան իսկ չեն կորցրել, եկել և փորձում են իրենց հնարավորությունների սահմաններում օգտակար լինել։ Քանզի բոլորս էլ լավ ենք գիտակցում այս օրերին մեկ բռունցք դառնալու և հայոց բանակի ու հայ զինվորի կողքին լինելու կարևորությունը։

Փա’ռք հայոց հաղթական բանակին, փառք հայ զինվորին։ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։

Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս