«Ադրբեջանցիները շարունակում են մնալ Փառուխում: Ուղղակի կան չկրակելու պայմանավորվածություններ: Ադրբեջանցիները հենց հետ քաշվեն՝ այդ ինֆորմացիան վայրկյաններ անց կհայտարարվի, քանի որ սա արդեն Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եղած հարց է, որը հանրայնացվելու է»
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի վերջին օրերի դատապարտելի վարքագծին։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հայտարարությունը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է, որը հետապնդում է ստեղծված բարդ իրավիճակից օգտվելու և արցախահայությանն ու միջազգային հանրությանը տեղեկատվական դաշտում ապակողմնորոշելու նենգ նպատակ։
Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերան քաղաք և շրջանի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։
Սա ուղղակի մի փոքր դեպք է, պատմության անցյալում մնացած իրադարձություն, թե ինչպե՞ս էին մոտ 100 տարի առաջ հայ մարդիկ արձագանքում հայ մարդու կողմից իրականացվող խուլիգանությանը, դավաճանությանն ու թուրքերի հետ համագործակցությանը։ Մարդիկ այնքան գիտակից էին, որ կարողանում էին հստակ տարբերակել դավաճաններին։
«Շտապ գրություն եմ ուղարկել Հայաստանում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ԵՄ դեսպաններին, ինչպես նաեւ ՌԴ Մարդու իրավունքների պաշտպանին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները կոպտորեն խախտում է, որին ինքս ականատես եմ եղել Արցախում։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ և ներկայացրել երկրի ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները:
Նամակում խնդրում ենք նաև ավելացնել խաղաղապահ զորակազմի մարդկային ու տեխնիկական ներկայությունն Արցախում, որը կօգնի ավելի արդյունավետորեն իրականացնել խաղաղապահ առաքելություն շուրջ 500 կմ շփման գծի երկայնքով:
Ադրբեջանական «Ազերգազը» հայտարարել է, թե Ստեփանակերտի գազամատակարարումը կվերականգնվի մարտի 28-ից։
Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են։
Նա խոսել է նաև Ճապոնիայի՝ Կուրիլյան 4 կղզիների պատկանելիությանն առնչվող հայտարարության մասին, ինչից հետո ՌԴ-ն զորավարժություններ է սկսել, սակայն փոքրաթիվ զորքով, քանի որ նրանք բոլորին Ուկրաինա են ուղարկել։
«Արցախյան շարժման 34-րդ տարեդարձն է․ 1988 թվականի փետրվարի 13-ից մեկնարկեց հուժկու ազատագրական պայքարը հայոց ընտրանու գլխավորությամբ։ Մեր հերոսամարտի պատմությունը լրջագույն դաս է, որին անվարան պարտավոր ենք հետևել։
Ռուսաստանը խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
Պաշտոնական Մոսկվան սրանով «ապտակ» հասցրեց Ադրբեջանին եւ «սառը ցնցուղ» ՝Հայաստանում հակառուսականություն տարածող նիկոլամերձ ու նատօապաշտ ուժերին։
Իմ հիշողությամբ, նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամ է, որ Ռուսաստանը պաշտոնապես արձանագրում է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության հիմնական դրույթների խախտման փաստը, թեպետ այդպիսիք եղել են նաեւ մինչ այսօրեական զարգացումները։
Ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակը ստիպում է, որ մենք սթափ գնահատենք այսօր առկա իրադրությունը, նախևառաջ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի դրսևորած հանցագործ վարքը, որը ոչ միայն Արցախում է, այլև ՀՀ սահմաններին, մեր երկրի ներսում։ Այդ երկրները, գնահատական չստանալով միջազգային հարթակում, օգտվելով իրավիճակից՝ շարունակում են ճնշումը Հայաստանի և Արցախի վրա։
Այսքանից հետո, ո՞ւմից ենք ինչ պահանջում։ Վստա՞հ եք, որ պահանջի սուբյեկներին ճիշտ ենք ընտրել։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այսօր դարձյալ հիշել է Սարսանգի ջրամբարի մասին՝ երգելով «ջրային տեռորի մասին» իր հին երգը: Հիշեցնենք, որ 2016-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կողմ էր քվեարկել Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ադրբեջանամետ զեկույցի բանաձևի ընդունմանը: Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերտառությամբ զեկույցի բանաձևի օգտին […]
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին:
Արցախում ստեղծված իրավիճակում մեղք ունեն նախևառաջ՝ իշխանությունը, հետո՝ ընդդիմությունը, և ապա միայն օտարը՝ ռուս խաղաղապահները։ Ընդդիմության խնդիրը կառավարելը չէ, այլ բացերը տեսնելն ու քննադատելն է, այս իմաստով՝ իրավիճակի սրման և զոհերի պատասխանատուն օրվա իշխանությունն է, և նրան չի կարելի ներել իր խորամանկությունները։
Շփման գծի մյուս հատվածներում իրավիճակը հանգիստ է:
«Պայմանական ասած՝ հրադադարի հաստատումից ի վեր, ես եկեղեցում ամենօրյա ծառայության եմ, առավոտից երեկո, գրեթե 12 ժամ այստեղ եմ լինում։ Այս ընթացքում ինձ մոտ եկել են հազարավոր մարդիկ տարբեր խնդիրներով։ Անշուշտ, կապը եկեղեցու հետ այժմ ավելի մեծ է։ Ցավոք, որոշ պարագաներում դա պայմանավորված է ողբերգական հանգամանքներով՝ հարազատ կորցրած մարդիկ կան, անհայտ կորածների հարազատներ կան։ Միանշանակ, կապը եկեղեցու հետ ավելի է մեծացել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քահանան։
Ողջունելի է, որ միջազգային հանրությունը, ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունների, այնպես էլ առանձին քաղաքական ու հասարակական գործիչների մակարդակով դատապարտում է Ադրբեջանի սադրիչ քայլերը՝ ուղղված լարվածության սրմանը և Արցախի բնակչության ահաբեկմանը։
Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների կողմից վերջին օրերին տարածված հայտարարությունները ևս մեկ անգամ բացահայտ կերպով վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սիստեմատիկ բռնության և ահաբեկման քաղաքականության նպատակը Լեռնային Ղարաբաղի հայկական բնակավայրերն էթնիկ զտման ենթարկելն է։
Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է արցախցի երեխաների այս տեսանյութը՝ գրելով․ «Մեր թիմի բարբառակիր անդամները զրուցում են Խրամորթի երեխաների հետ․․․․ Այս լույս երեխաներին այժմ տեղական իշխանությունները ստիպված տարհանել են»։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտին և ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Քարի Հենրիկսենին։ Այս մասին Աղաջանյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում։
Ես չեմ ցանկանում, որ Արցախը հայաթափվի։ Մեկն եմ լինելու այն կանանցից, ովքեր մնալու են և պայքարելու են մինչև վերջ։ Այս հողի համար հազարավոր զինվորներ են իրենց կյանքը զոհել, մենք նրանց հայրենիք ենք պարտք»,-նշել է Ա. Սարգսյանը։
Տեղի է ունենում այն, ինչ ակնկալվում էր. Ադրբեջանը, օգտվելով Ուկրաինայի խնդրի վրա աշխարհի ուշադրության կենտրոնացումից, քայլեր է կատարում` ավարտին հասցնելու իր հակահայ ծրագրերը, որոնք իրականացնելու նորագույն հանգրվանն սկսվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմով: