
Ուզում ենք հասկանալ՝ ՄԱԿ-ը հումանիտար աղետի առնչությամբ արձանագրումներ անելո՞ւ է. Գոռ Սարգսյան
«Ուզում ենք հասկանալ՝ ՄԱԿ-ը, որ որևէ ձայն չի հանել Հայաստանում քաղբանտարկյալների, Արցախում ֆոսֆորային զենք կիրառելու առնչությամբ, այսօր ինչ-որ բան անելո՞ւ է, երբ Արցախի 120․000 բնակիչները հումանիտար աղետի առաջ են կանգնած»,- ասաց ՀՅԴ երիտասարդական կազմակերպության անդամ Գոռ Սարգսյանը:
Վերջինս նկատեց՝ այդ արձանագրումներն առաջին հերթին ՄԱԿ-ին են պետք՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ջատագով կառույցի:
«Թե չէ մենք էլի պայքարելու ենք: Հայ ժողովուրդը միշտ է պայքարելու իր իրավունքների համար»,- ասաց Գոռ Սարգսյանը: