
«Ես Հադրութից եմ ու իմ ընկերների ու ընտանիքի հետ այստեղ եմ». Անի Առաքելյան
«Այս ակցիայի նպատակը դեսպանատներին, միջազգային հանրությանն աղետի մասին տեղեկացնելն է»,- ասաց Արցախի ապաշրջափակման պահանջով անցկացվող բողոքի ակցիայի կազմակերպիչ արցախցի Անի Առաքելյանը:
Նրա խոսքով՝ մենք չենք կարող նստել տանը ու սպասել, որ իշխանությունն ինչ-որ բան ձեռնարկեն:
«Արցախի Հանրապետությունում 120 000 մարդ կա: Ես Հադրութից եմ ու իմ ընկերների ու ընտանիքի հետ այստեղ եմ: Այստեղից կշարժվենք դեսպանատներ»,- ասաց Անի Առաքելյանը: