«Եթե հնարավոր չէ ցամաքային ճանապարհն ապահովել, ապա օդայինը պարտադիր պետք է կիրառվի». Գեղամ Ստեփանյան

Այսօր Արցախի ՄԻՊ-ը  մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ Ստեփանակերտի օդանավակայանին, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանի հետ օդային կապ ապահովեն և օգտագործեն Ստեփանակերտի օդանավակայանը։

«Հարցին այս տեսանկյունից կմոտենամ, որ ոչ թե հնարավոր կլինի, այլ պարտադի՛ր պետք է լինի, որովհետև ամենավատ սցենարում տեսնում ենք, այսինքն՝ Արցախի ժողովրդի ամբողջական բլոկադան արդեն իսկ նշել ենք, թե ինչ հետևանքների է հանգեցնելու։ Եթե հնարավոր չէ ցամաքային կապն ապահովել, որը ևս պարտադիր է, օդային ճանապարհն օգտագործելու ժամանակավոր լուծումները պարտադիր պետք է կիրառվեն։ Հատկապես հենց հումանիտար հարցերի դեպքում՝ առողջապահություն, բժշկական օգնություն և այլն»,- նշեց Գեղամ Ստեփանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031