Աշխարհում չկա որևէ տեղ, ուր 100․000-ից ավելի մարդ ամբողջական շրջափակման մեջ է. Ռուբեն Մելիքյան

«Այստեղ բոլորս մեկ նպատակով ենք ներկա՝ մեր բողոքի ձայնը հայտնելու ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև: Ցավոք, Ստեփանակերտում ՄԱԿ-ի ներկայացուցչություն չկա, և մեր արցախահայ քույրերն ու եղբայրները չունեն մի կառույց, ուր կարող են գնալ և իրենց բողոքի ձայնը հայտնել այս պահին աշխարհում գոյություն չունեցող իրավիճակի հետ կապված»,- ՄԱԿ-ի գրասենյակի մոտ Արցախի ապաշրջափակման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ասաց իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Ըստ նրա՝ այս պահին աշխարհում չկա որևէ տարածաշրջան, այն էլ՝ 100․000-ից ավելի բնակչությամբ, որը գտնվում է ամբողջական շրջափակման մեջ:

«Այսօր մենք ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարությանը պահանջ ունենք, որպեսզի այս հարցի շուրջ հրապարակավ արտահայտվեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը, ով նոր է ընտրվել»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Տեսանյութեր

Լրահոս