«Ալիևի դուստրը՝ Լեյլան է համակարգում բնապահպանական հարցերն Ադրբեջանում». Անժելա Էլիբեգովա

«Իրականում, իբր բնապահպանական թեման ամենաանշառն էր Ադրբեջանի կողմից ընտրված, որպեսզի կարողանան հասանելիություն ունենալ մեր հանքային ռեսուրսներին և կարողանան հայկական կողմի վրա ճնշում գործադրել: Այլ հարց է, որ այդ բնապահպանների անվան ներքո գործում են հատուկջոկատայիններ, «Գորշ գայլեր»-ի աջակիցներ, ահաբեկչական կազմակերպության մարդիկ, որոնք բացարձակ բնապահպանության հետ կապ չունեն»,- 168TV-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

«Ավելին, Ադրբեջանում տասնամյակներ շարունակ նավթարդյունաբերության արդյունքում բնապահպանական աղետալի իրավիճակ է, և մարդիկ, որոնք հիմա մեր հանքերի դեմ ցույցեր են անում, իրենց երկրում հակակառավարական ցույցեր չեն արել, չեն փորձել էկոլոգիական հարցեր բարձրացնել: Ավելին, Ադրբեջանում էկոլոգիական հարցերը համակարգում է Ալիևի դուստրը՝ Լեյլան, և պարզ է, որ այդ բնապահպանական թեման ուղղահայաց վերևից կառավարվող է»,- շեշտեց նա:

Անժելա Էլիբեգովայի խոսքով՝ կանխատեսելի էր, որ Ադրբեջանը փորձելու է փակել Լաչինի միջանցքը. «Այդ խոսակցությունները փաստացի սկսեցին Ալիևի ասուլիսից, երբ ՆԱՏՕ-ի հանդիպումից հետո ասաց, որ պահանջում է՝ Զանգեզուրի միջանցքը ունենա նույն իրավական կարգավիճակը, որ ունի Լաչինի միջանցքը, հակառակ դեպքում, Ադրբեջանը պահանջում է, որ Լաչինի միջանցքում դրվեն նաև ադրբեջանական անցակետեր և ադրբեջանական վերահսկողություն լինի, ինչը նախատեսված չէ նոյեմբերի 9-ի փաստաթղթով»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս