
Միջազգային հանրությանը հետաքրքիր չէ՝ ինչի միջով են անցնում արցախահայերը. Աննա Մկրտչյան
«Մենք հիմա մի կազմակերպության գրասենյակի առջև ենք, որը տասնամյակներ շարունակ մեզ ու մեր քաղաքացիներին ցանկանում է ապացուցել, որ մարդու իրավունքներն իրենց համար բացարձակ արժեքներ են, և իբր թե սակարկման ենթակա չեն, մի կառույց, որը տասնամյակներ ուզում է ապացուցել, որ ցանկացած ագրեսոր լինելու է իրենց ուշադրության կենտրոնում… Բայց արդեն 2-րդ օրն է՝ անդադար հետևում եմ միջազգային մամուլ կոչվածին: Որևէ արձագանք ուղղակի չկա այն մասին, թե ինչի միջով են անցնում Արցախի քաղաքացիները»,- ՄԱԿ-ի գրասենյակի մոտ Արցախի ապաշրջափակման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանը:
Պատգամավորի խոսքով՝ սա հերթական սադրանքը չէ, այլ հերթական դեպքը, երբ մի քանի հարյուր հայ կյանք պիտի զոհվի:
«Դուք այստեղ եք ոչ թե մարդու իրավունքների ու ազատությունների համար, այլ այն բանի համար, ինչ հիմա յուրաքանչյուրիս մտքում պտտվում է»,- ասաց Աննա Մկրտչյանը: