Եթե Արցախում ցեղասպանություն լինի՝ այն խարանի նման դաջվելու է միջազգային հանրության վրա. Բաբայան

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե հնարավոր էսկալացիայի դեպքում կա՞ պլան, թե ինչպես է հնարավոր տարհանել Արցախի բնակչությանը՝ հաշվի առնելով, որ Լաչինի միջանցքը փակ է, ասաց՝ որպեսզի պարզ լինի, թե ինչ պլան կա, պետք է առաջին հերթին նայել քարտեզին:

«Արցախն այս պահի դրությամբ լրիվ շրջափակման մեջ է, նույնիսկ չկա օդային կապ, որովհետև ադրբեջանցիները ոչնչացնելու են օդանավերը: Միակ ճանապարհը, որ կապում է Արցախը արտաքին աշխարհի և մայր Հայաստանի հետ, այդ 5 կիլոմետրանոց միջանցնք է և այդ նեղ ճանապարհը: Հիմա այդ ճանապարհն էլ է փակված: Լավ, ո՞նց տարհանենք: Դրա համար, եթե Արցախում տեղի ունենա ցեղասպանություն, դա լինելու է մի սարսափելի հանցագործություն, որին մասնակից է դառնալու միջազգային հանրությունը, եթե համապատասխան քայլեր չձեռնարկի: Դա խարանի պես դաջվելու է միջազգային հանրության վրա»:

Տեսանյութեր

Լրահոս