«Արցախի և Ադրբեջանի միջև չկան բանակացություններ, կան շփումներ». Դավիթ Բաբայան
Այսօր Երևանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանն անդրադարձավ հարցին, թե այս պահին Արցախի իշխանությունների և Ադրբեջանի միջև բանակցություններ ընթանո՞ւմ են՝ Բերձորի ճանապարհը բացելու համար։
«Արցախի իշխանությունները, այսպես ասենք՝ արցախյան կողմը, բնական է, շփումների մեջ է, իհարկե, ռուս խաղաղապահների միջոցով, այլ տարբերակ չկա։ Բնականաբար, համապատասխան կառույցներն այնտեղ են և ներկայացուցիչներ՝ անուններ չտանք, որոնք զբաղվում են, բոլորը՝ երկրի ղեկավարից սկսած մինչև համապատասխան տարբեր կառույցների ներկայացուցիչներ։
Ընդհանրապես մի քիչ ճիշտ չէ օգտագործել բանակցություններ հասկացությունը, Արցախի և Ադրբեջանի միջև չկան բանակցություններ, կան շփումներ»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Որպես օրինակ՝ նա նշեց հետևյալը․ օրինակ, ինչ-որ տեղ մի մարդ է մոլորվել և հայտնվել է ադրբեջանցիների կողմից օկուպացված տարածքում, ի՞նչ պետք է անեն, բնական է, որ իրենք ռուս խաղաղապահների միջոցով պետք է կապ հաստատեն ադրբեջանցիների հետ և տվյալ մարդուն դուրս բերեն։
«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ որևէ բնապահպանական խնդիր չկա, տեսեք այդ մարդկանց, թե ովքեր են, մարդիկ, ովքեր ծառայում են Ադրբեջանի բանակում, հատուկ ծառայություններում։ Սա բեմականացված մի ձև է, վաղն էլ կուղարկեն չգիտեմ հեծանվորդների, էն մյուս օրը՝ արտիստների»,- հավելեց Դավիթ Բաբայանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում