Մենք այսօր այստեղ ենք՝ հանուն Արցախի, հանուն հավերժական Հայաստանի. Ասպրամ Կրպեյան
«Մենք այսօր այստեղ ենք՝ հանուն Արցախի, հանուն հավերժական Հայաստանի: Քիչ առաջ մեր արցախցի քույրերը հնչեցրին Արցախի ձայնը, ձայն համայն մարդկության, ձայն համայն քաղաքակիրթ աշխարհի: Իրենք հստակ արձանագրեցին, որ Արցախը չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում, որ արցախցու կյանքի իրավունքը պաշտպանել միայն հնարավոր է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով»,- ՄԱԿ-ի գրասենյակի մոտ Արցախի ապաշրջափակման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանն ուզում է ավարտին հասցնել իր ցեղասպան քաղաքականությունը արցախցիների նկատմամբ:
«Արժանապատիվ հայ մարդը մի բան ունի անելու՝ կանգնել Արցախի մեր հայրենակիցների կողքին»,- նշեց Ասպրամ Կրպեյանը: