«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը հստակորեն իրականացնում է այն խնդիրները, որոնք հստակեցված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում»,- այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքներին։
Արդեն 12 օր է՝ Ադրբեջանը մի խումբ ձեռնասուն, այսպես կոչված, էկո-ակտիվիստների միջոցով փակ է պահում Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը՝ երկիրը կանգնեցնելով հումանիտար աղետի առաջ:
Պարոն Վարդանյանը որևէ առնչություն չունի ՌԴ-ի հետ, ՌԴ իշխանությունները նրա հետ չունեն որևէ առնչություն, նրա խնդրանքով նախագահի հրաման է ստորագրվել, նա այլևս ՌԴ քաղաքացի չի հանդիսանում, և Ղարաբաղ ուղևորվելու և այնտեղ քաղաքական կյանքին մասնակցելու նրա որոշման հետ որևէ առնչություն չենք ունեցել, չունենք և չենք պատրաստվում ունենալ։
Այն մեթոդը, որով մեզ տեղեկացրին հանդիպմանը ՀՀ չմասնակցության մասին, հարցեր է առաջացնում․ Լավրով
«Ռուս խաղաղապահներն աշխատում են ամենժամյա ռեժիմով՝ Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու համար, և կապ են պահպանում կողմերի հետ»,- այս մասին քիչ առաջ Մոսկվայում ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցություններից հետո հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Խնդիրը հումանիտար շեշտադրումներով է դրվում, բայց խնդիրն ունի լուրջ քաղաքական շերտ, և, կարծում եմ՝ այդ ուղղությամբ պետք է աշխատել, որովհետև այն, ինչ կատարվում է, ապացուցում է՝ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող ճանապարհի 12-օրյա շրջափակմանը:
Շրջափակված Ստեփանակերտում տոնածառը զարդարել են
«Կյանքը շարունակվում է, մենք բոլոր ուղղություններով պարտավոր ենք աշխատել»,- այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հարցը կայանում է նրանում, թե այդ միջազգային ճնշումներն արդյոք բավարար կլինե՞ն, որպեսզի Ադրբեջանն իր սադրիչ գործողություններին վերջ տա։ Այս պահի դրությամբ, ցավոք սրտի, ճանապարհը մնում է փակ, և սա առաջացնում է այն իրավիճակը, որ մեր աշխատանքները պետք է ավելի ակտիվ լինեն, պետք է շարունակություն ունենան, որպեսզի ամեն կերպ ուժեղացնենք միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա»։
Ասկերանում երեխաների համար նոր խաղահրապարակ է բացվել
Օրուջովան Մոլդովայի նախկին օմբուդսմեն, տխրահռչակ Աուրելիա Գրիգորիուի մտերիմն է։
Այս պահին «Արցախէներգո»-ն բնակչության պահանջները բավարարում է
Գործադիր տնօրենները ներկայացրել են իրենց կողմից կատարվող աշխատանքները՝ կարծիքներ փոխանակելով հետագա անելիքների շուրջ։
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են պատժել Ադրբեջանի ԳՇ նախկին պետ Նաջմեդին Սադիկովին:
Այս օրերին, մինչ 12 օր Արցախը գտնվում է Ադրբեջանի՝ էկո-ակտիվիստներ ներկայացող հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ամբողջական շրջափակման մեջ, Հայաստանում որոշ սրբապիղծ շրջանակներ կրկին սրում են արցախցի-հայաստանցի հորինովի հակամարտության, իսկ իրականում՝ սեփական նեղ շահերը սպասարկող ներազգային թշնամանքի թեման:
Զոդի հանքի վերաբերյալ փաստաթղթերը կան, թող հանեն, նայեն. Հենրիկ Քոչինյան
Այս ուղերձը շատ ավելի վտանգավոր քաղաքական հետևանքներ ունի։ Աշխարհի որևէ մայրաքաղաքում որոշում կայացնող որևէ մեկը աջ ձեռքով ընթերցելու է Արցախին օգնելու մասին Հայաստանի խնդրանքը, ձախով դանդաղեցնելու է Հայաստանի երկու ամենաբարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեսանյութը՝ նրանց դեմքի արտահայտության մեջ մտահոգություն գտնելու համար, ու չգտնելով՝ կարդալու է շնորհակալությունների թարգմանությունը՝ եզրակացնելով, որ իր երկրից օգնություն խնդրողները ոչ միայն թքած ունեն Արցախի վրա, այլ այնպիսի «աննախադեպ տնտեսական հաջողություն» ունեն, որ կարող են իրենք օգնել աշխարհին։
Դեկտեմբերի 20-21-ը Ջերմուկում ՀՀ ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումը:
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը և դրա հետևանքներին:
«Կալուգինը սեփական երկրի դավաճա՛ն է, հանկարծ Կալուգինով չդաստիարակեք արտաքին հետախուզության ծառայողներին, թե չէ՝ դավաճանների թիվը կշատանա»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ, դիմելով ՔՊ-ականներին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է գազի եվրոպական շուկայում Ադրբեջանի ներկայումս զբաղեցրած տեղին և դերակատարությանը։
«12-րդ օրն է, շուրջ 120.000 խաղաղ քաղաքացիների շրջափակել ու ազատ տեղաշարժից զրկել են խուլիգանի կեցվածքով մի խումբ կեղծ «էկոլոգներ»: ԱՄՆ, ՌԴ, ԵՄ, ՄԱԿ ԱԽ, ՄԻԵԴ, Ֆրանսիա, Կանադա, Իսպանիա և այլ երկրներ կոչ են անում բացել Լաչինի հումանիտար միջանցքը և վերականգնել ազատ տեղաշարժը: Փոխարենը` Ադրբեջանի ուժային կառույցները ներկայացնող, Թուրքիայի ռեգիոնալ նվաճողական ծրագրերին աջակցող և բրիտանական բիզնես […]
ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։
Փաշինյանն էլ համաձայն է այս ամենին, իր աթոռը պահելու համար։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, որ գործադիր և օրենսդիր իշխանությունները համատեղ լայնածավալ աշխատանքներ են կատարում բոլոր գործընկերների հետ Լաչինի միջանցքի՝ հնարավորինս շուտ բացման համար:
Արցախը շուրջ 3 տարի շրջափակված վիճակում է եղել և դիմացել է. Հենրիկ Քոչինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախն արդեն 12 օր է՝ շրջափակման մեջ է՝ զրկված լինելով պարենի, դեղամիջոցների, լայն սպառման ապրանքների մատակարարումներից:
ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության՝ ազգությամբ ասորի պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան խորհրդարանի ամբիոնից կոչ արեց ասորիներին իրենց բնակության երկրներում բարձրաձայնել Ադրբեջանի հանցավոր քաղաքականության, քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ իրականացվող ցեղասպան գործունեության մասին:
«Արտակարգ դատարաններից, ձեր մեքենաների արագությունից թույլ տվեք ձեզ բերել իրական օրակարգ»,- այսօր ԱԺ ամբիոնից դիմելով իշխանական պատգամավորներին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։