Բաժիններ՝

«Գերմանիան աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը». Բաքվում Գերմանիայի դեսպան

Գերմանիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Միխայել Կինդսգրաբը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Գերմանացի դիվանագետը հիշեցրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի՝ ամռանն Ադրբեջան կատարած այցը։
«Հասկանում ենք, որ ներկայիս իրավիճակում ստատուս-քվոն անընդունելի է։ Մենք մշտապես շփման մեջ ենք կողմերի հետ և ձգտում ենք նրանց ներգրավել նպատակաուղղված բանակցությունների, որպեսզի միջոցառումներ ձեռնարկվեն՝ թույլ չտալու հակամարտության բռնկումը և այն կարգավորվի»,- հայտարարել է դիվանագետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս