Բաժիններ՝

«ԼՂ հակամարտության կարգավորման միակ եղանակը խաղաղ երկխոսությունն է». Հռոմի պապ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ եղանակը խաղաղ բանակցություններն են։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը, Կովկաս կատարած այցի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։

«Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ եղանակը խաղաղ երկխոսությունն է, խաղաղ բանակցությունները միջազգային իրավունքի շրջանակում։

Ես այլ ուղի չեմ տեսնում։ Մյուս ուղին պատերազմն է, իսկ պատերազմը մշտապես ուղեկցվում է ավերածություններով։ Եվ բնականաբար, անհրաժեշտ է ևս մեկ անգամ աղոթել խաղաղության համար»,- ասել է Հռոմի պապը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31