Ուորլիքը ողջունել է Փարիզի՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը Ֆրանսիայում կազմակերպելու առաջարկը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է, որ համանախագահները պատրաստվում են հոկտեմբերի վերջին այցելել տարածաշրջան։
Նա ասել է, որ այցի հստակ օրը դեռ հայտնի չէ։ Ուորլիքը նշել է, որ հույս ունեն այցի շրջանակներում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
Ուորլիքը նաև ասել է, որ ողջունում է Ֆրանսիայի առաջարկը՝ այնտեղ կազմակերպելու նախագահների հաջորդ գագաթաժողովը։
«Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ, սերտորեն համագործակցում են միմյանց հետ՝ շարունակելու միջնորդական ջանքերը, որոնք ուղղված են երկարատև խաղաղության հաստատմանը»,- ասել է նա։