Բաժիններ՝

Ադրբեջանը Արցախի ուղղությամբ կրակել է «ԻՍՏԻԳԼԱԼ» և «Սև նետ» հեռահար դիպուկահար հրացաններից

Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 850 կրակոց:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» և «Սև նետ» տիպի հեռահար դիպուկահար հրացաններ:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31