Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը քիչ առաջ Facebook-ում գրառում է կատարել Շուշիի ազատագրման մասին:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա տոնակատարությունների շրջանակում Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությանը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
Մայիսի 8-11-ը Երևանում և Ստեփանակերտում գումարվում է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակները համաժողովը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունն այսօր մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարեդարձին, Արցախի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:
Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը:
Հանկարծ նկատեցի, որ երկու ադրբեջանցի գնում են դեպի մեր կացարանը, նետվեցի առաջ, մինչ թուրքը կքաշեր ձգանը, իմ զենքը առաջինը կրակեց: Ընդամենը երեք մետր հեռավորությունից ես տեսա, թե ինչպես է իմ արձակած կրակահերթից թուրքը պարում օդում… մյուսը, տեսնելով անշնչացած ընկերոջը, փորձեց փախչել, բայց չհասցրեց. նրան էլ գնդակահարեցի: Հետո… ես կռիվ էի տալիս մարտական ընկերոջս կյանքի, սեփական արժանապատվության, դիրքի, հողի… ու էլի շատ բաների համար:
«Իրատես լինենք` կա՛մ Հայաստանն է քաղաքական պատմություն կերտելու տարածաշրջանում` դուրս հանելով թատերաբեմից հիմնական մրցակցին, կա՛մ` Ադրբեջանը։ Նմանատիպ մրցակցությունները երկար չեն տևում և ավարտվում են միայն մի կողմի տարածքային, ռազմական ու քաղաքական հաջողությամբ»։
ՀՀ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյբուքյան էջում և բլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին: Ստորև ներկայայացնոմ ենք այն:
«Արգիշտին վազելով բարձրացել է, այդ ընթացքում թուրքերն ուզել են առաջ գալ, մեր զինվորները կրակով պահել են, ու հետ են քաշվել իրենք: Որ հետ են քաշվել, Արգիշտս վազելով բարձրացել է դիրք…»,- պատմում է հայրը:
ԼՂՀ Ազգային ժողովում մայիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների և պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի (օրինապահպանության) մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը` «Ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված ռազմա-քաղաքական իրադրությունը և դրանից բխող գործողությունները» թեմայով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին ու կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին:
«Հարգելի՛ համանախագահություն, ի՞նչ է նշանակում չդադարեցրած կրակը, չկասեցրած քաղաքացիական ու զինվորական զոհերի այս ամբողջ փուլը, խոսել բարի կամքի, բանակցությունների մասին, պարզ չէ՞, որ առաջին հերթին պետք է բոլոր հրացաններն ու զենքերը լռեն»։
Համայնքների ներկայացուցիչներից արդեն երկու դեպք են պատմել, որ իրենց քաղաքներում բնակվող որոշ ադրբեջանցիների էլ են տեղեկացրել հանգանակության մասին, և բավականին գումարներ ստացել նրանցից:
ման դամբարանները վերգետնյա նշաններ չեն ունենում և որպես կանոն հայտնաբերվում են հողային աշխատանքների ժամանակ: Արցախում նման թաղումները բավականին տարածված են հելլենիստական և հատկապես ուշ անտիկ ժամանակներում և կարասային թաղումների հետ թաղման հիմնական ձևն են հանդիսանում:
«Բրուսելն առաջին արագ արձագանքողն էր, գործող հայկական կազմակերպությունները համախմբվեցին, Արցախի օգտին դրամահավաք նախաձեռնեցին: Այդ աշխատանքներն ավարտված չեն: Մայիս 8-ին Բելգիայում հայկական կառույցները Շուշիի ազատագրման առթիվ պարահանդես-միջոցառում են անցկացնելու, որի ընթացքում կլինի հանգանակություն և այդ ընթացքում ստացված հասույթը փոխանցվելու է Արցախին»,-ասաց Պետո Դեմիրճյանը:
Առաջնագծում հայ զինվորի կողքին կանգնած են ամենատարբեր զբաղմունքի տեր երկրապահ կամավորականներ, ներառյալ՝ արվեստագետներ:
Առաջնագծում զինծառայողներն ու երկրապահ կամավորականները վստահ վերահսկում են իրավիճակը:
Հայկական կողմի ներկայացրած երեք պայմանները ևս նշանակում են՝ ծառայել ռուսական շահերին, որովհետև ՌԴ-ն առաջին պատերազմով տեսավ, որ կողմերը կարողացան իրենք իրենց սեփական միջոցներով ընտրել՝ պատերազմը չշարունակել, ուստի անհրաժեշտ է հակամարտության խորացում, անհրաժեշտ է պատերազմի ալիքի մեծացում, երբ այլևս հնարավոր չի լինի սեփական միջոցներով խաղաղության հասնել։
Մայիսի 5-ին Արցախի արևելյան շրջանում ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորներն ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել են անտիկ շրջանի դամբարանադաշտ:
Հակառակորդի դեմ հանդիման կանգնած զինվորներն առաջնագծում մտովի իրենց հարազատների հետ են:
Մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի խոսնակ Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում քիչ առաջ գրառում է կատարել, որտեղ հայտնում է, որ «Ռ-Էվոլուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում ԼՂՀ վարչապետն ասել է, թե պատերազմի վերսկսումը հավանական չէ:
«Հայաստանի դեմ այլ հարձակումներն անխուսափելի են լինելու»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով Արցախի ճանաչման օրինագծի վերաբերյալ ռուսական արձագանքներին:
«Արցախի միացումը Հայաստանին չի նվազեցնի սպառնալիքների աստիճանը, բայց կկրճատի հնարավորությունները մի շարք տարածաշրջանային խաղացողների համար, օրինակ՝ Ռուսաստանի կողմից Արցախի, այսպես կոչված, ինստրումենտալիզացիան, օգտագործելով այս դե ֆակտո պետական կազմավորումը մանիպուլյացիայի ենթարկելու համար թե Հայաստանին և թե Ադրբեջանին»։
«Ապրիլի 3-ին ես զանգեցի, խոսեցի: Ինքը գիտի իմ բնավորությունը՝ շատ անհանգիստ եմ: Արդեն իմացել էինք, որ Անուշենք եկել-տեղավորվել են: Ասաց՝ մա´մ ջան, Անուշիս չնեղացնես, լավ կպահես: Սիրտս լցվեց, լացեցի, ասացի՝ ազի´զ ջան, ինչո՞ւ ես այդպիսի բան ասում»:
Մասնակցելով ադրբեջանական կողմի վատ բեմադրված ակցիաներին՝ միջազգային հանրության ներկայացուցիչներն ակամայից թույլ են տալիս իրենց ներքաշել պաշտոնական Բաքվի քարոզչական արշավին՝ ուղղված Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործունեության արդարացմանը։
Վիենտանում ՀՀ դեսպանության աջակցությամբ ապրիլին վիետնամական երկու հեռուստաալիքներով հեռարձակվել են Լեռնային Ղարաբաղի, այդ թվում ապրիլյան իրադարձությունների, և Հայոց ցեղասպանության մասին հաղորդումներ: Երկու հեռուստաալիքներն էլ համավիետնամական են և ունեն 80 մլն լսարան: Վերոնշյալ հաղորդումներում հանդես են եկել Վիետնամում ամենահայտնի գիտնականները, քաղաքական մեկնաբանները:
Վիրավորում ստացած և հիվանդանոցում գտնվող զինծառայողը ներկայացնում է ուսադիրը, որը մարտի դաշտում հանել է ադրբեջանցի զինծառայողի ուսերից:
ԱՄՆ-ը կարևոր է համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղության մեծ համաձայնագրի վրա աշխատանքը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողերը պետք է խստորեն պահպանեն կրակի դադարեցման մասին համաձայնագիրը՝ հակամարտության բազմակողմ, խաղաղ կարգավորմանը հասնելու համար: