Արցախի ՄԻՊ-ը ԵՕԻ գլխավոր քարտուղարին փաստերով ներկայացրել է ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունները
Փետրվարի 15-ին Վիեննա քաղաքում կայացել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի (European Ombudsman Institute) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Ա.Թաթոյանի, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռ.Մելիքյանի աշխատանքային հանդիպումը։
ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերից, Ժոզեֆ Սիգելեն ներկայացրել է ԵՕԻ ընթացիկ գործունեությունը և առաջիկա ծրագրերը, իսկ Ա.Թաթոյանն ու Ռ. Մելիքյանը, համապատասխանաբար, ՀՀ-ում և ԼՂՀ-ում մարդու իրավունքների վիճակը, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ Ռ.Մելիքյանը նաև ներկայացրել է 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ փաստահավաք առաքելության արդյունքները։ Կողմերը քննարկել են նաև Ալեքսանդր Լապշինի գործով վերջին զարգացումները։
Հարկ է նշել, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2009 թվականից հանդիսանում է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի անհատական անդամ։