Բաժիններ՝

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 430 կրակոց

Փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանաման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 430 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 5 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս