Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից հրապարակվել է այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալներ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավճիռը:
ՌԴ ԱԳՆ-ն ամփոփել է 2014 թվականի արտաքին քաղաքական հիմնական իրադարձությունները:
Խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Էդուարդի Հովհաննիսյանի վաղաժամ մահվան մասին:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին հրավիրել է տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիս՝ պատասխանելով կառավարության գործունեությանը և նախատեսվող ծրագրերին վերաբերող բազմաթիվ հարցերի:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է հարկային պետական ծառայության մի խումբ աշխատակիցների՝ ծառայության պետ Արտակ Բալայանի գլխավորությամբ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 11000 կրակոց:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, իրականությանը չի համապատասխանում:
Արցախյան կողմը երբեք չի դիմելդիվերսիոն գործողությունների, քանի որ դա մեր ոճը չէ: Մենք նման տարբերակով հարցեր չենք լուծում:
Անցնող տարին կրթության և գիտության բնագավառում, նշանավորվել է ձեռբերումներով ու առաջընթացով, որոնք նկատելի են դարձրել մի շարք կրթական նոր ծրագրերի դրական արդյունքները։
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հանձնարարականի համաձայն ծառայության կողմից մթերային խանութներում իրականացվելու են համալիր դիտարկումներ:
ԼՂՀ ազգային ժողովի նիստում 29 կողմ, 2 դեմ ձայներով ընդունվեց 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը՝ սեփական եկամուտների մասով 82 մլրդ 318 մլն 569.3 հազար դրամ, ծախսերի մասով՝ 87.2 մլրդ դրամ։ Դեֆիցիտը կկազմի 4 մլրդ 881 մլն 306 հազար դրամ։
ԼՂՀ Վերահսկիչ պալատն ավել ֆինանսավորված գումարներ է հայտնաբերել Առողջապահության նախարարությանը 2013 թվականին հատկացված բյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված ստուգումների արդյունքում:
Պարզվել է, որ բացի վերոնշյալ գործողություններից հակառակորդի հատուկ ջոկատայինները ևս երկու ուղղություններով /արևելյան և հյուսիսարևելյան/ հատել են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքը և ականապատել որոշ հատվածներ:
Ադրբեջանը պաշտոնական դիմում չի ստացել վերոնշյալ կառույցին անդամակցելու մասին:
Ադրբեջանի զինված ուժերն ամբողջովին վերահսկում են ճակատային գծի երկայնքով իրավիճակը:
Դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ:
«Տնտեսվարողների հետ աշխատանք է տարվում հնարավորինս կանխելու թանկացումները»,- նշել է Լեւոն Մնացականյանը՝ ավելացնելով, որ առեւտրի կետերում զգուշացումներ արդեն արվել են եւ խախտում կատարող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն։
Սահմանամերձ գյուղում, թվում է, երեխաները պետք է անհոգ ապրեին, ինչպես իրենց հասակակիցները տարբեր գյուղերում, ու միայն իրենց համար նվերներ խնդրեին Ձմեռ պապիկից, սակայն Նոր այգեստանցի Նարեկը այդ ամենի հետ մեկտեղ գյուղի առաջնային խնդրի մասին է բարձրաձայնում։
Ինչպես կառավարության նիստում նշել է ԼՂՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Զոյա Լազարյանը, ծրագրի նպատակն է բնակչության շրջանում նվազեցնել այդ հիվանդության բարձիթողության և դրա պատճառով մահացության ցուցանիշները:
Արցախի իշխանությունները շահագրգռված են եւ շարունակելու են հնարավորինս աջակցել ձեր աշխատանքներին, քանի որ բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը, նոր աշխատատեղերի ստեղծումն այն հիմնական խնդիրներից են, որոնց լուծմանն են ուղղված մեր բոլոր ջանքերը:
Ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ դիմում-բողոքներ չեն արձանագրվել, վերահաշվարկի պահանջ չի առաջացել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է նույն օրը Ստեփանակերտում մեկնարկած «Արցախի ազատամարտիկների միության»6-րդ համաժողովին:
«Հիմնական գետից մինչեւ գյուղի տարածք այնքան ոռոգովի հողեր կան, որ ջուրը մեզ չի հասնում: Ժամանակ է լինում, երբ տեսնում ես այդ հողատարածքների ներքեւի մասում ամայի տարածքներ են գնում ջրերը, իսկ մեր այգիներն այստեղ չորանում են»:
ՀՀ-ից դեպի Արցախ էլեկտրաէներգիայի մատակարարման 70 մեգավատ հզորությամբ 2-րդ օդային գծի կառուցման ծրագրի աշխատանքներն արդեն սկսվել են:
«Գյուղում պայմանները լավ են, եթե աշխատանք էլ լիներ, մի փոքր էլ մենք ջանք կթափեինք ու ամեն ինչ հրաշալի կլիներ»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների անդամների հետ:
ԼՂՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը հաստատել է տնտեսավարող այն սուբյեկտների ցանկը, որոնցում գալիք տարում իրականացվելու են ստուգումներ:
Դեկտեմբերի 21-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում արձանագրվել է մահվան ելքով դեպք, որի հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը:
Ամանորի նախօրեին սովորաբար ավելի հաճախակի ենք մոնիթորինգներ անցկացնում՝ մեր վերահսկողության ներքո գտնվող Ստեփանակերտի շուրջ 30 խոշոր և միջին առևտրի կետերում:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: