Սեպտեմբերի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է մնում։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ներկա է գտնվել Շուշիի շրջանի «Իսահակի աղբյուր» հանգստի գոտում մի շարք երկրների առաջատար խոհարարների մասնակցությամբ կազմակերպված «ԱրցախԷթնոՖեստ» միջազգային առաջին փառատոնին:
Սեպտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյին և գլխավոր քարտուղար Հովհաննես Գրիգորյանին։
Սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 225 կրակոց:
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ չունի որևէ տեղեկություն Լեռնային Ղարաբաղի հարցով առաջիկայում որևէ հանդիպման վերաբերյալ: Զախարովան լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ այս թեմայով որևէ հավել յալ տեղեկատվության հայտնվելու դեպքում այն կհրապարակվի:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանում սեպտեմբերի 14-ին հյուրընկալել են միջազգային իրավունքի մասնագետ, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լյուխտերհանդտին: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Արցախի ղեկավարն ընդգծել է, որ անկախ, հզոր ու ինքնիշխան պետությունը բացառիկ արժեք է եւ մեր ժողովրդի անվտանգության ապահովման, նրա հարատեւման ամենահուսալի գրավականը: «Համոզված եմ, որ մենք կունենանք նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ: Համոզված եմ, որովհետեւ մեր ժողովուրդն ունի անսասան ոգի, անկոտրում կամք, մեծ աշխատասիրություն ու լավատեսություն, որոնք դրսեւորվում են ե՛ւ մարտի դաշտում, ե՛ւ խաղաղ պայմաններում»,- նշել է Բակո Սահակյանը:
Լրագրողի դիտարկմանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը խոսել էր «տարածքների վերադարձ՝ կարգավիճակ դիմաց» հնարավոր տարբերակի մասին, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Նա որևէ նոր բան չի ասել։ Նա ընդամենը վերաշարադրել է այն, ինչ կա Մադրիդյան սկզբունքներում»։
Հաշվի առնելով Ձեր անցած ուղին, մասնագիտական ու կառավարչական մեծ փորձն ու հմտությունները և մարդկային որակները՝ վստահ եմ, որ այս աշխատանքում ևս Ձեր ողջ ներուժն ի սպաս եք դնելու հայրենիքի զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացման ռազմավարական գործին:
«Մեզ համար Արցախի ճանաչումն աշխատանքային թիվ մեկ հարցն է: Այդ սկզբունքից ելնելով` Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը շարունակում է եվրոպական տարբեր շրջանակներում բարձրացնել Արցախի հարցը: Աշխատանքներ են տարվում թե՛ դեպի Եվրոպա Արցախի պաշտոնյաների այցի, թե՛ քայլեր են ձեռնարկվում եվրոպացի պաշտոնյաների այցը Արցախ կազմակերպելու ուղղությամբ»,- ասաց Պետո Դեմիրճյանը:
Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 230 կրակոց:
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 9:00-17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվեն Ստեփանակերտ քաղաքի Իսակովի 4ա, Ազատամարտիկների 37, 37ա, 50, 50ա, 52, Մ. Գոշ 8, 10, 10ա, Արզանյան փակուղի 3, Արզանյան պուրակ 1ա շենքերի և հիմնարկ–ձեռնարկությունների գազամատակարարումը:
Սեպտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի շրջանի Կարախանբեյլի բնակավայրի արեւելյան ուղղությամբ:
Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը հադնես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու օգտին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում հռոմեական կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեկետեն:
Սեպտեմբերի 14-ին Արցախում կդիտվի փոփոխական ամպամածություն, առավելապես առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց:
Ստեփանակերտի տուն-ինտերնատում խնամվում են 86 կենսաթոշակառուներ, որոնցից 49-ը կանայք են, 37-ը՝ տղամարդիկ:
Սեպտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ֆիզուլիի շրջանի Կարախանբեյլի բնակավայրի արեւելյան ուղղությամբ:
Սեպտեմբերի 8-ից 11-ը աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խնդրանքով Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է ապրիլին ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված դաժանությունների վերաբերյալ փաստահավաք աշխատանքի ընթացիկ արդյունքները։
Երբ անկախություն ձեոք բերեցինք, ամենակարեւոր խնդիրը եղել է կարգավիճակը, որովհետեւ Արցախի անվտանգությունն ու ապագան մարդիկ կարգավիճակի հետ էին կապում։ Հետագայում պարզ դարձավ, որ այդ կարգախոսը չի կարող ապահովել Արցախի անվտանգությունը։
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 45 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 750 կրակոց:
«Ջեյմս Ուորլիքն ակնհայտորեն իր հարցազրույցում փորձում է հիշեցնել այն ֆորմալ դիրքորոշումը, որ հայտնել է Ռուսաստանը, մինչդեռ ստվերային խողովակներով այլ բան է բանակցվում՝ «տարածքներ՝ միջանկյալ կարգավիճակի դիմաց»»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Թևան Պողոսյանի խոսքով՝ խնդիրն այստեղ այն չէ, թե ինչ են այդ սենյակում գտնվող մարդիկ իրար հետ քննարկում, այլ այն, թե «ինչպես ենք մենք պատրաստ մեր տանը, մեր հողի վրա իրականացնել մեր քաղաքականությունը, ու պատրաստ լինենք հայանպաստ լուծման համար պատրաստելու մեր այն հնարավորինս եղած ազգային ռեսուրսը, որը կդիմակայի ցանկացած սցենարի ճնշմանը»։
«Ես դրանում ոչ մի նոր բան չեմ տեսնում. դա Ամրիկայի տեսակետն է, որը հետո ներկայացվեց՝ որպես մադրիդյան սկզբունքներ, որն էլ ապրեց մի քանի խմբագրություն՝ մինչև Սերժ Սարգսյանի ստորագրելը»,- 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ենթադրում է տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց, ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանում կանցկացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կոնտակտային խմբի առաջին նիստը, որը ստեղծվել է «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (ԻՀԿ) շրջանակներում:
«Պետք է երախտապարտ լինենք նրանց, նրանք ազնիվ են գտնվում ու չեն թաքցնում, որ իրենք ուզում են կրկին գրավել Արցախը, որ չեն տեսնում որևէ հնարավորություն Արցախի Հանրապետության ճանաչման, միշտ էլ ասում են, որ չի լինելու երկրորդ հայկական պետություն։ Բայց դա չի նշանակում, որ այդ մոտեցումներն ընդունելի են»։
Ռուսական Interfax լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերակատարությանը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս եւ հանդիպել ս. թ. ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով իրենց տները լքած ու այնտեղ հաստատված թալիշցիների հետ:
Մենք հուսով ենք, որ խաղաղ կարգավորման գործընթացը տարիներ չի տևի, սակայն, բնականաբար, պետք չէ ակնկալել անսպասելի բեկում տվյալ հարցի վերաբերյալ։ Բանակցությունները պահանջում են ժամանակ և բազմաթիվ քննարկումներ: